Մակրոնը չի պատասխանել Բայդենի զանգին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փորձել է հեռախոսով խոսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, սակայն նա չի պատասխանել, քանի որ այդ ժամանակ տոնում է նախագահական ընտրություններում իր հաղթանակը, գրում է kommersant.ru-ն։
«Առաջին հերթին լավ եմ գնահատում Ֆրանսիայի ընտրությունները։ Երկրորդ՝ ես երեկ երեկոյան փորձեցի խոսել նրա հետ։ Ես խոսեցի նրա օգնականների հետ, իսկ նա Էյֆելյան աշտարակի մոտ էր և տոնում էր», - պատմել է Բայդենը:
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնը հաղթել է։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նա հավաքել է ձայների 58,54%-ը։ Նրա մրցակից, ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 41,46 տոկոս:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



