Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խաբեությամբ իշխանությունը զավթած խումբը չի ներկայացնում ՀՀ և ԱՀ շահերը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր, առավել քան երբևէ, տեսնում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում, այսպես կոչված, «Նոր Հայաստանը», ինչի մասին դեռ 2018-ին ազդարարել էր խաբեությամբ իշխանությունը զավթած խումբը: Խորքային առումով այսօր փորձ է արվում ջնջել ոչ միայն հայկական ինքնության, այլ պարզապես համամարդկային արժեքները: Մենք այսօր ունենք անպատժելիության այնպիսի մթնոլորտ, որտեղ անչափահաս աղջիկը դանակով ու հայհոյելով կարող է հարձակվել զոհված զինծառայողի մոր վրա:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով, որ իշխանությունն այսօր օգտվում է նշված մթնոլորտից: «Այս իշխանությունն իր համար «ծանր վիրավորանքի» հոդված է ստեղծել, որը բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների կողմից: Իշխանությունը, սակայն, բացարձակապես անտարբերությամբ ու արհամարհանքով է վերաբերվում այն բոլոր հայտարարություններին, համաձայն որոնց, հոդվածը ոտնահարում, ջնջում է խոսքի ազատությունը, նաև մարդու իրավունքներին վերաբերող բոլոր սկզբունքները: Ու թեպետ արհամարհում է, բայց մյուս կողմից՝ Արցախի հարցով «անոնիմ» ձևով հղում է անում նույն միջազգային հանրության վրա»,-ասաց Լ. Ալավերդյանը՝ շեշտելով, որ այսօր մենք իրականում ավելի մեծ մարտահրավեր ունենք, որից և բխում է երկրում ստեղծված վերոնշյալ մթնոլորտը:

«Այս իշխանությունները կատարում են ամենապղտոր կենտրոնների պատվերը: Այդ պատվերները բխում են նաև հենց իրենց համոզմունքներից. այն է՝ Արցախն ամբողջովին հանձնել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ: Իշխանությունները շարունակելու են իրենց անփառունակ գործողությունները, որով փորձելու են կանխել հասարակության ամենաակտիվ ներկայացուցիչների գործունեությունը: Դա արվելու է ավելի ակտիվ ու ավելի անթաքույց ձևով: Իշխանություններն անգամ չեն քողարկելու մարդու իրավունքներին դեմ իրենց գործողությունները: Որևէ պատճառաբանություն չներկայացնելով՝ պարզապես իրականացնելու են ռեպրեսիաներ այն անձանց նկատմամբ, որոնք համաձայն չեն այս ավելի քան քայքայիչ քաղաքականության հետ: Մոտ ժամանակներում ավելի քայքայիչ, ավելի բացահայտ ռեպրեսիաներ են սպասվում»,ասաց մեր զրուցակիցը:

Իսկ ելքը, ըստ նրա, կախված է այս ամենի դեմ պայքարողների գործողություններից. «Այսինքն, այն դրական ուժերը, որոնք հստակ վտանգներ են տեսնում այս քաղաքական խմբի կողմից, կկարողանա՞ն վերին աստիճանի հետևողական ու արդյունավետ գործել: Ես այդ հույսն անձամբ ունեմ: Հատկապես 44-օրյա պատերազմի մասնակիցների հացադուլից հետո ես մեծ հույս ունեմ, որ մեր երիտասարդներն իրենք իրենց համար հստակեցրել են, որ խոսքը ոչ թե պարզապես ինչ-որ վերացական պետության, պետականության, այլ հենց իրենց ապագայի մասին է, որի համար իրենց ընկերները զոհվել են, ու որի համար իրենք անվախ պայքարել են: Այս իշխանությունները փորձելու են հնարավորինս արագացնել իրենց գործողությունների ու քայլերի տեմպը, որովհետև հասկանում են, որ ոչ միայն Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում, այլև Սփյուռքում հայ ազգը դեմ է ադրբեջանաթուրքական տանդեմին հանձնվելու իրենց գործողություններին»:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իշխանությունները փորձելու են օգտվել մի շարք երկրների կրավորական պահվածքից, որոնք ողջունում են այն «խաղաղության» ու «խաղաղության պայմանագրի» շուրջ գործընթացները: «Մինչդեռ այդ գործողությունները տեղի են ունենում ընթացող ցեղասպանական գործողություններին զուգահեռ: Չավուշօղլուի՝ «գորշ գայլերի» հայտնի ժեստը, որն ուղղված էր հայերին, վկայում է, որ թուրքական վերնախավը նույնն է, ոչինչ չի փոխվել՝ նրանք շարունակում են դուրս մնալ քաղաքակրթությունից: Հաշվի առնելով այս վտանգները՝ ժամ առաջ ամենատարբեր ձևերով պետք է կազմել փաստաթղթեր, նյութեր, նամակներ այն մասին, որտեղ ստորագրահավաքով կհաստատվի հայ ժողովրդի դիրքորոշումը, այն է՝ խաբեությամբ իշխանությունը զավթած խումբը չի ներկայացնում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հայության շահերն ու կարծիքը: Պետք է ընդգծվի նաև, որ այդ իշխանությունը զավթած խումբը իր գործունեությամբ հակասում է համաշխարհային, ինչպես նաև քաղաքակիրթ մարդկության նորմերին ու սկզբունքներին, որոնք շարադրված են ՄԱԿ-ի ու միջազգային և այլ փաստաթղթերի մեջ և ամրագրված մարդու իրավունքների միջազգային պայմանագրերով»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, վերոնշյալ դիրքորոշումը փաստաթղթավորված պետք է հասցնել բոլոր միջպետական և միջազգային բոլոր կազմակերպություններին. «Այդպիսով հնարավոր կլինի կամ առնվազն հող կնախապատրաստվի, որ հետագայում ոռոչինչ համարվեն Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանը Թուրքիայի կցորդ դարձնելու հնարավոր գործընթացները: Մենք հենց հիմա պետք է ստեղծենք այդ հիմքերը: Միայն այդպես կարելի է արդյունավետ պայքարել այս իշխանության կողմից արագացված կերպով տարվող գործընթացների դեմ: Համայն հայությունը պետք է հաստակեցնի իր դիրքորոշումը՝ իր անվստահությունը հայտնելով այս իշխանություններին: Ես գիտեմ մարդկանց, ովքեր այսօր մեղքի զգացում ունեն այն առումով, որ ընտրել են այս իշխանություններին նաև նախորդ տարի: Ինքնապատժման փոխարեն պետք է հստակեցնել, որ չեն քվեարկել այն գործողությունների համար, որոնք այսօր ընթանում են: Նրանց ընտրողները ևս այս իշխանությունների այսօրվա գործողությունները մերժելու բոլոր իրավական հիմքերն ունեն. պետք է հստակեցնել, որ ոչ մի մանդատ ու քվե չեն տվել այն քաղաքականության ու այն քայլերի համար, որոնք ձեռնարկվում են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել