Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շատ կուզենամ, որ «Չնչիկը» կարծրատիպեր փոխի. Լիլի Էլբակյանը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության և լավագույն դերասանուհի կոչմանն արժանանալու մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

այ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, երրորդ անգամ անցկացվեց «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվեցին ոլորտի` նախորդ երեք տարիների լավագույնների անունները: 

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լիլի Էլբակյանը՝ «Չնչիկ» ֆիլմում Չնչիկին մարմնավորելու համար:

1or.am-ը դերասանուհու հետ խոսել է մրցանակաբաշխության, մրցանակի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

- Ինչպիսի՞ն էին մրցանակաբաշխությունից ստացած տպավորությունները, մրցանակներն արժանի՞ հասցեատերերի գտան։

- Մրցանակաբաշխությունը հետաքրքիր էր, իրականում ֆիլմերը, որոնց մասին խոսվում էր, մենք չէինք տեսել: Օրինակ, երբ նայում ենք «Օսկարը», մինչև մրցանակաբաշխությունը պատրաստված ենք լինում, ֆիլմերը դիտած ենք լինում և ավելի հեշտ է դատել՝ արժանի էին մրցանակները, թե ոչ: Բայց այս դեպքում, նույնիսկ փոքր կտորների մեջ երևում էր, որ բավականին օբյեկտիվ է ընտրությունը:

No description available.

- Եթե Դուք լինեիք որոշողը, ո՞ւմ կտայիք լավագույն դերասանուհու կոչումը։

- Ես շատ սիրում եմ Նարինե Գրիգորյանին, երևի իրեն կտայի, հաստատ ինձ չէի տա: Մյուս դերասանուհուն չեմ ճանաչում, չեմ տեսել նրա աշխատանքը: Նարինեին էլ այս ֆիլմում չեմ տեսել, բայց թատրոնում եմ տեսել ու շատ սիրում եմ: Շատ հաճախ մենք միասին առաջադրված ենք եղել էլի նույն անվանակարգում, եղել է, որ թատրում կիսել ենք մրցանակը, ինչի համար շատ հպարտ եմ և ուրախ: Կարծում եմ, որ բոլորը, ովքեր առաջադրված էին, արժանի էին, և անվանակարգերում առաջադրված լինելն էլ արդեն մեծ ձեռքբերում է իմ կարծիքով:

No description available.

-  Ինչո՞վ են նման և ինչո՞վ տարբեր Լիլին ու Չնչիկը։

- Լիլին ու Չնչիկը նման են այնքանով, որ երկուսն էլ ունեն իրենց աշխարհը և սիրում են ապրել այդ աշխարհում, այդ աշխարհով: Մնացած բոլոր առումներով շատ տարբեր ենք՝ նույնիսկ արտաքնապես, փորձել էինք լրիվ ուրիշ բնավորություն ստանալ: Այքան ժամանակ անց, երբ նորից նայեցի իմ խաղը ֆիլմում, հիշեցի, որ Արամն ինձ խնդիրներ էր տալիս՝ գտիր, թե ինչպես է ժպտում Չնչիկը, ինչպես է ծիծաղում: Իմ ժպիտը, որը բոլորը գիտեն՝ իմ այցեքարտն է, կարող են թեկուզ հեռվից այդ ժպիտով ճանաչել ինձ նույնիսկ նման չէ Չնչիկի ժպիտին: Ես շատ ուրախ եմ, որ լրիվ ինձնից հեռու մի կերպար եմ ստացել, և կարծում եմ՝ հենց դրանով շահեց այս դերակատարումը, որովհետև իսկապես մանրակրկիտ աշխատանք էր կատարվել բոլորովին այլ աղջիկ, այլ բնավորություն ստանալու համար:

No description available.

- Ես գիտեմ, որ հենց ֆիլմի նկարահանման ժամանակ եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ և, կարելի է ասել, ֆիլմը Ձեզ համար շրջադարձային նշանակություն է ունեցել։ Էլ ինչո՞վ է ֆիլմը նշանակալի Ձեր կյանքում։

- Այո՛, ամուսինս նկարվում էր ֆիլմի էպիզոդիկ դերում: Իր նկարահանումներն արդեն վերջացել էին, բայց անընդհատ մի սուտ էր հորինում, որ մնա Լոռիում: Զգում էի, որ հավանել է ինձ և այնպես արեց, որ մենք ի վերջո ամուսնացանք: Այդ առումով, այո՛, ճակատագրական էր ֆիլմն ինձ համար, ամբողջ կյանքս փոխվեց «Չնչիկ»-ից հետո. սկզբում՝ ազատ-անկախ դերասանուհի, վերջում արդեն՝ ամուսնացած: Ճակատագրական էր նաև նրանով, որ իմ առաջին դերն էր կինոյում, և առաջինի համար շատ լուրջ ու ծանր էր միանգամից: Խելագար խաղալը հեշտ չէ նույնիսկ թատրոնում, իսկ կինոյի դեպքում ամեն ինչ ավելի դժվար է. պետք է շատ բնական լինես, գերխաղ չլինի: Իմ առջև, իրականում, շատ բարդ խնդիր էր դրված՝ դեռ չիմանալով, թե ինչ է կինոն, չհասկանալով, թե ինչ է կինոյում նկարահանվելը, արդեն խաղալ այդպիսի պատասխանատու դեր: Այս առումով Արամը և մեր օպերատոր Հայկ Կիրակոսյանը, ով, ի դեպ, նույնպես մրցանակի արժացավ լավագույն օպերատորական աշխատանքի համար, ինձ շատ օգնում էին աշխատելիս:

«Չնչիկը» ճակատագրական էր շատ-շատ բաներով. ես սովորեցի, թե ինչ բան է կինոն, հինգ տարի նկարվեցի, հետո այդ սպասումները, մի ամբողջ կյանք սպասում էի, որ էլի մի լավ ֆիլմ կլինի այդ լրջությամբ, որտեղ ես կնկարվեմ: Շատ կարևորում եմ նաև ծանոթությունն Արամի հետ, ով ֆանտաստիկ ռեժիսոր է, հետաքրքիր, խորը մարդ: Եվ, ընդհանրապես, ամեն ֆիլմ, ամեն ներկայացում, նոր պրոյեկտ, կյանքի մի ամբողջ ընթացք է, որն անցնում ես և այդ փուլի մարդիկ դառնում են քո հարազատները: Կարծես մարդուն վերցնես ու գցես լրիվ նոր, ուրիշ շրջապատ, և դու այդ ընթացքն ապրում ես լրիվ նոր կյանքով՝ նոր մարդկանց հետ և պետք է սովորես , կոփվես, շփվես, ինչը միաժամանակ բարդ է և հետաքրիր:

No description available.

- Ի՞նչ զբաղվածություն ունեք հիմա, առաջիկայում ի՞նչ նորությունների սպասենք Ձեզնից։

- Հիմա զբաղված եմ Սունդուկյան թատրոնում, խաղում եմ տարբեր ներկայացումներում: Ի դեպ, «Դեկամերոն» և «Էվրիդիկե» ներկայացումները խորհուրդ եմ տալիս դիտել բոլորին, եթե ուզում են ինձ տեսնել թատրոնում: Շուտով կլինի Բերտոլդ Բրեխտի հարյուրամյակին նվիրված մեծ պրեմիերա, որը բեմադրում է Արմեն Էլբակյանը, ես և մայրիկս նույնպես խաղում ենք: Կան նոր բեմադրության պլաններ, ինչպես նաև սպասում եմ նոր առաջարկների: Սերիալներից հնարավորինս հրաժարվել եմ արդեն երկու տարի է: Ինչ-որ փոքրիկ դերերում նկարվեցի, բայց թատրոնի ծանրաբեռնված գրաֆիկն այնքան էլ թույլ չի տալիս, որ լինեմ սերիալներում, և, անկեղծ ասած, թեմաներն էլ բացարձակ հոգեհարազատ չեն: Սպասում եմ լավ ֆիլմերի առաջարկների: Տրամադրված եմ, որ եթե հետաքրքիր առաջարկ լինի, թեկուզ երիտասարդ ռեժիսորի կողմից, գուցե և համաձայնեմ: Նորություններից կառանձնացնեմ նաև «Գտնված երազ» մանկական ներկայացումը, որը նույնպես խորհուրդ եմ տալիս բոլորին դիտել:

No description available.

- Ամփոփելով…

Ուզում եմ նշել, որ «Չնչիկ» ֆիլմը հիմա ցուցադրվում է «Մոսկվա» և «Սինեմա սթար» կինոթատրոններում, և ես բոլորին հորդորում եմ անպայման դիտել այն, քանի որ, ինչքան էլ խոսենք, միևնույն է, ամենակարևորը հանդիսատեսի կարծիքն է:

Ընդհանրապես, հայ կինոիրականության մեջ շատ ողբալի է ունենալ որակյալ նկարված լուրջ ֆիլմ՝ դրամա և չունենալ վաճառք: Ես շատ կուզենամ, որ «Չնչիկն» այս առումով իսկապես կարծրատիպեր կոտրի, որ մեզանում միայն լավ փիար արած հումորային ֆիլմերը պահանջարկ չունեն, չնայած՝ ինքս նկարվել եմ նմանատիպ բազմաթիվ ֆիլմերում: Ես ուզում եմ հանդիսատեսը գնա, նայի դրաման և տեսնի, թե այսօր որտեղ է գտնվում հայ կինոն: Բավականին երկարատև աշխատանք է տարվել, փորձել ենք իսկապես որակյալ ֆիլմ ստանալ, և ես շատ կուզեմ, որ հանդիսատեսն անձամբ կարծիք կազմի ֆիլմում իմ դերակատարման և իմ մրցանակի՝ արժանի լինելու մասին:

Մարիամ Նալբանդյան

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՈրտե՞ղ է Հայաստանում ամենամաքուր օդըՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ 9 տարեկան աղջիկը անդադար ծիծաղի պատճառով հայտնվել է հիվանդանոցում Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը 20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացել