Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գրքի համաշխարհային օր, Անգլերենի համաշխարհային օր, Իսպաներենի համաշխարհային օր, Գերմանիա՝ Գարեջրի օր, Իսպանիա՝ Սան-Խորդի (Սուրբ Գևորգի) օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1994-Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական յոթ ինքնաթիռներից կազմված խումբը հարված է հասցրել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին, սակայն նրանցից մեկը խփվել է մեր հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

2001-վախճանվել է խորհրդային անասնաբույժ, մանրէաբան Հարություն Սարկիսովը։

2005- ավազակային հարձակում է կատարվել Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի «Արմենիա» հրապարակին հարող Սանտոս Դյումոնդ փողոցում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի վրա:

2006-տեղացող առատ ձյան պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները: - Երևանի քաղաքապետարանը ռուսական արտադրության «ՊԱԶ» մակնիշի 50 ավտոբուս է մտցրել երթուղի, որոնց գազով աշխատելու շնորհիվ ուղեվարձը 100 դրամից դարձել է 70 դրամ։

2010-նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին հրամանագիր:

2013-Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրիի բաժին` ցերեկը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հնչած կրակոցների առնչությամբ։

2015- Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց դասի որոշմամբ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կոնդակով սրբադասվել են Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր նահատակները՝ ավելի քան մեկուկես միլիոն մարդ:

2018- Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից։ Ավելի քան 24 ժամ անազատության մեջ մնալուց հետո Երևանի ձերբակալվածների պահման վայրից ազատ է արձակվել Նիկոլ Փաշինյանը:

ԱՇԽԱՐՀ

215 մ.թ.ա.-Հռոմի Կապիտոլիական բլրում կառուցվել է Վեներայի տաճարը։

303– Հռոմեական Կայսրության կայսր Դիոկղետիանոսի հրամանով Պաղեստինում գլխատել են քրիստոնեական ռազմիկ սուրբ Գևորգին։

1533-անգլիական եկեղեցին իրականացրել է Եկատերինա Արագոնացու և Անգլիայի թագավոր Հենրիխ Ութերորդի ամուսնալուծությունը։

1564-ծնվել է անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Վիլ յամ Շեքսպիրը։

1605-Ռուսաստանի ցար է ձեռնադրվել Ֆյոդոր Գոդունովը։

1633-Շվեդիան գերմանացի ազնվականների հետ կնքել է բողոքականների դաշինք կաթոլիկների դեմ։ 1851-Կանադայում թողարկվել է առաջին կանադական փոստային նամականիշը, որի հեղինակն է երկրի երկաթգծային ցանցի ստեղծող Սեդֆորդ Ֆլեմինգը։ 1891-ծնվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը։

1896-Նյու Յորքում կայացել է Ամերիկայում առաջին կինոդիտումը։

1928-Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ կանայք չեն հանդիսանում «անձ» (ֆիզիկական անձ)։

1941-թագաժառանգ Նորոդոմ Սիանուկը ձեռնադրվել է Կամբոջայի թագավոր։

1948-սկսվել է առաջին իսրայելա-արաբական պատերազմը, հրեաները գրավել են Խայֆա նավահանգիստը։

1951-հիմնադրվել է ԽՍՀՄ օլիմպիական կոմիտեն։

1956-կայացել է Էլվիս Պրեսլիի առաջին համերգը Լաս-Վեգասում։ 1964-հիմնադրվել է ձայնասկավառակներ արտադրող «Մելոդիա» ընկերությունը ԽՍՀՄ-ում։

1974- Ինդոնեզիայի Բալի կղզում վթարի է ենթարկվել Paan American ավիաընկերության Boeing 707 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել են 107 մարդ։ 1985- ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեի պլենումում ընդունվել է «վերակառուցման» հայեցակարգը։

1992-Պեկինում բացվել է «Մակդոնալդս» ցանցի ամենամեծ ռեստորանը (700 տեղանոց)։

1993-Էրիթրեայում կայացած հանրաքվեի արդյունքում բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել Եթովպիայից անկախանալուն։

2007-վախճանվել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան