Ադրբեջանցի գործարարի մեքենաները պայթել են ականի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի Դոնեցկի մարզում ադրբեջանցի գործարարին պատկանող, բանջարեղենով բարձված երկու բեռնատար ավտոմեքենա պայթել են ականի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, միջադեպի արդյունքում գործարարն ու երկու վարորդները ծանր վիրավորվել են:
Պարզվել է, որ գործարարն Ուկրաինայի քաղաքացի, ծնունդով Վրաստանից ադրբեջանցի Սալիմդար Գուլիևն է:
Վարունգով և լոլիկով բեռնված ավտոմեքենաները հունիսի 26-ին պայթել են Ռուսաստանի հետ Ուկրաինայի Դոնեցկի մարզի սահմանում: Երկու ոտքերից ծանր վիրավոր Գուլիևն ու ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են Դոնեցկի հիվանդանոց:
«Ուկրաինայի ադրբեջանցիների համագումար» կազմակերպությունը նշել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանում մեծացել է ականի վրա ավտոմեքենաների պայթյունները, որոնք կոմերցիոն երթեր են կատարում երկու երկների միջև:



