Շուրջ 15 հազար մարդ է մասնակցել Թուրքիայի գործողությունների դեմ Դյուսելդորֆում քրդերի կազմակերպած ցույցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանական Դյուսելդորֆ քաղաքում շուրջ 15 հազար մարդ է հավաքվել քրդերի ցույցին՝ ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի վրա Թուրքիայի զինված ուժերի հարձակման։ Ցույցը կազմակերպել են Գերմանիայում գործող մի շարք քրդական կազմակերպություններ։
«Ամեն ինչ խաղաղ է անցել»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։ Ի սկզբանե ցույցին մասնակցության մասին հայտնել է մոտ 7 հազար մարդ։ Որոշ ցուցարարներ ձեռքերին եղել է ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի դիմանկարը։
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ցուցարարները Դյուսելդորֆի կենտրոնական փողոցներով անցել են մինչև Հյուսիսային Հռենոս Վեսթֆալիայի լանցթագ (երկրամասի խորհրդարան)։ շատ քրդեր ցոիյցին մասնակցելու համար ժամանել էին արտերկրից։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



