Նովոսիբիրսկում տղամարդը բանկ է թալանել՝ հիվանդ երեխային փրկելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Նովոսիբիրսկում տղամարդը թալանել է Խնայբանկի մասնաճյուղը: Ականատեսների խոսքով, նա խնդրել է տագնապի ազդանշան չբարձրացնել՝ բացատրելով, որ իր երեխան հիվանդ է:
LifeNews-ի հաղորդմամբ, տղամարդը բանկի մասնաճյուղ է եղել ատրճանակի նման առարկայով եւ սպառնացել աշխատակիցներին: «Միայն թե հինգ րոպե մի սեղմեք կոճակը: Երեխաս հիվանդ է»,- ասել է իրավախախտը: Նախնական տվյալներով, նա առնվազն 12 մլն ռուբլի է գողացել:
Բանկի աշխատակիցները պատմել են, որ այս շաբաթ մի կին է այցելել բանկ՝ ցանկանալով վարկ վերցնել հիվանդ երեխայի բուժման համար: Նրան գումարն անհրաժեշտ է եղել մինչեւ դեկտեմբերի 27-ը, սակայն բանկը վարկ չի ձեւակերպել:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



