Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ է առաջին անգամ մարդը սովորել դաշույն պատրաստել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ վաղուց, երբ մարդն սկսել է սովորել՝ ինչպես վարվել քարի հետ, սկսվել է դաշույնի պատմությունը: Տարբեր ցեղերի մարտիկները, մասնակցելով բախումների և մարտերի, արագ հասկացել են, որ թշնամուն դանակահարելով՝ հեշտությամբ կարելի է սպանել կամ վիրավորել: Ի սկզբանե դաշույնը եղել է քարից: Աշխարհի տարբեր մասերում դաշույնը ստեղծվել է որպես ծակող ամենապարզ սառը զենք: Այն անգամ կարելի էր ամրացնել փայտի ծայրին և դարձնել նիզակի ծայրակալ:

Մ.թ.ա. 8-7-րդ դարերի ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել Իրանի արևմտյան պատմական շրջանի Լուրիստան քաղաքում կատարված պեղումների ժամանակ: Դրանց թվում են քարե դաշույնները, որոնք, չնայած կատարյալ չեն, բայց կարող էին օգտագործվել որպես ծակող-կտրող զենք: Սկանդինավիայում, Եգիպտոսում, Աֆրիկայում ևս հնէաբանները գտել են քարից պատրաստված դաշույններ: Դրանք թվագրվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակով: Եգիպտական դաշույնները 30-40 սմ երկարություն են ունեցել և այնքան էլ պինդ չեն եղել: Դրանց սայրը ամրացվել է փայտից կամ փղոսկրից պատրաստված բռնակին: Բուն բռնակը զարդարված է եղել որսորդական և մարտական տարբեր տեսարաններով:

Նման երկար շեղբերով և հեշտ կոտրվող դաշույնները նախատեսված չեն եղել մարտերի համար, ակնհայտ է, որ դրանք օգտագործվել են կրոնական ծեսերում: Սկանդինավյան երկրներում պատրաստված քարե դաշույնները համարվել են լավագույնները Եվրոպայում: Նրանց շեղբերը, համեմատած եգիպտական դաշույնների հետ, եղել են ավելի ծավալուն և լայն: Դաշույններն անչափ տարածված են եղել, ուստի մ.թ.ա. 18-ից 16-րդ դարերը շվեդ գիտնականները անվանում էին «Դաշույնների դարաշրջան» (DOLR-TID): Սայրերի արտադրության համար օգտագործվել են դեղին սաթ կամ շագանակագույն սիլիկատներ, սև, կարմիր, կանաչ կամ սպիտակ գույների քվարցիտներ: Սկանդինավիայի ամենահին դաշույնները գրեթե ռոմբաձև են եղել, և միայն մեկ սուր ծայրն է մի փոքր հարթեցված եղել բռնակին ավելի լավ միանալու համար: Ենթադրվում է, որ դաշույնների ամենակատարյալ օրինակները ստեղծվել են մ.թ.ա. 16-րդ դարում: Ացտեկները, որոնք ապրել են Մեքսիկայում՝ ամերիկյան մայրցամաքում, իրենց դաշույնները պատրաստելու համար օգտագործել են սև կամ մուգ կանաչ օբսիդիան, իսկ բռնակը զարդարել բարդ նախշերով:

Հնագույն դաշույնները պատրաստվել են նաև անասունների եղջյուրներից, այնուհետև սկսել են օգտագործել մետաղներ (պղինձ, բրոնզ, երկաթ, պողպատ)։ Հայաստանում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի դաշույններ՝ նախշազարդված պատյաններով (երկրաչափական, բուսական և կենդանական նախշերով)։ Հայաստանում հարուստ և ազդեցիկ անձինք կրել են կաշեպատ, ոսկեզօծ, նախշազարդ պատյաններով, քանդակազարդ բռնակներով (փղոսկր, ոսկի, արծաթ և այլն) դաշույններ։ Կովկասյան մի շարք ժողովուրդների տղամարդիկ ներկայումս էլ դաշույն կրում են որպես զգեստի մաս (որպես քաջության խորհրդանիշ)։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով