Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընդ­դի­մու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և գոր­ծըն­թաց­նե­րի հա­ջո­ղու­թյու­նը մեր բո­լո­րի հա­ջո­ղու­թյունն է լի­նե­լու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանազավթների այս խումբը մեր պետականությունը, հայությունը ոչնչացնող մեխանիզմի գործիք է: Այդ ազգակործաններն իրենց տերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները հիասքանչ են կատարում: Այս խմբակը հանձն է առել մեր պետականությունը, մեր ազգը կործանել: «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի կարծիքն է, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է երկրի առջև առկա մարտահրավերներին ու վտանգներին:

«Կործանման այդ ճանապարհին սկզբում հարկավոր էր ժողովրդին խաբել, մոլորեցնել, չարացնել, թունավորել, բաժանել, պառակտել, ինչից հետո հրահրել պատերազմ: Ազգադավները կոնկրետ ծրագրով են աշխատում ու հասել են հաջորդ փուլին: Սկզբնական շրջանում արված հայտարարությունները ագրեսիվ գործողությունների վերսկսման հնարավորություն տվեցին, ընթացքում փորձեցին փչացնել մեր դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակից, բարեկամ ու գործընկեր պետությունների հետ, և, ի վերջո, մեկուսացրին Հայաստանը: Այսօր արդեն շարունակական գործողություններ են տեղի ունենում, որպեսզի Արցախի խնդիրը վերջնականապես «լուծեն»:

Ի՞նչ է նշանակում «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում»: Ի՞նչ նշաձողի մասին է խոսքը: Իրականում մենք ոչ թե նշաձողի իջեցման, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդիր ենք ունեցել: Այսինքն, մարդիկ պայքարել են, որ ապրեն, հիմա ինչ-որ նշաձող իջեցնեն, որ մարդիկ չապրե՞ն: Իրականում թուլամորթ, անսկզբունքային կեցվածքով, ԱԺ-ում մատ թափ տալով ու ղժղժալով երկիր կառավարել հնարավոր չէ: Այդպիսով, միգուցե, հայ ժողովրդի զգացմունքների վրա խաղալու փորձ է արվում, բայց միջազգային հանրության հետ այդ լեզվով խոսել չի ստացվի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ անսկզբունքայնությունը, թուլամորթությունը դրսևորվում է նաև միջազգային ատյաններում:

«Ու թեպետ մեզ մոտ միգուցե դեռ կան մարդիկ, ովքեր այդ կեցվածքը մինչև վերջ դեռ չեն հասկացել, բայց միջազգային ատյաններում թուլամորթ, ազգակործան ու վաճառված լինելու հանգամանքը լավ են ընկալում: Եթե սկզբունքային, ամուր ողնաշար ու կեցվածք չկա, բնականաբար, ոչ ոք հաշվի չի նստելու նման խմբի հետ: Նրանց պարզապես օգտագործելու են: Եվ եթե չկա ազգային ու պետական շահն առաջնային դասող իշխանություն, բոլոր պետությունները, խառնվելով մեզ վերաբերող գործընթացներին, ի շահ իրենց պետականության ու ազգի են գործելու: Այսօր արդեն անիմաստ է քննարկել այս ազգակործան խմբավորման հայտարարությունները, գործընթացները: Այս ամենը շոու է, որը շեղում է բուն գործընթացներից, իսկ բուն գործընթացները տանում են Արցախի վերջնական կործանման, ինչի մասին իրենք արդեն հայտարարել են»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ մեր երկիրն ունեցել է երեք պատերազմ, որոնք հիմնականում Արցախի տարածքում են եղել. «Իսկ երբ Արցախը հանձնում են, այդ պատերազմներն արդեն Հայաստանի Հանրապետության տարածք են գալու, քանի որ հոխորտացող թշնամին չի պարտվել, չի կապիտուլացվել ու չի հանձնվել: Հակառակը՝ այսօրվա ազգադավ խմբավորումն ինքն է կապիտուլ յացիայի, հանձնվելու ու թուլամորթ քաղաքականություն վարում, ինչի հետևանքով հոխորտացող թշնամին շարունակելու է իր ագրեսիվ հռետորաբանությունը: Մեծ հաշվով, մեզ ոչ ոք չի օգնի, եթե ինքներս ոտքի չկանգնենք ու մեր վերջին Սարդարապատի պայքարը չտանենք»:

Գ. Գևորգյանը շեշտեց՝ պատմությունից պետք է հետևություններ անել այսօրվա քայլերի հաջորդականությունը հասկանալու համար:

«Մենք պետք է հասկանանք, որ պատերազմից փախչելով՝ մենք պատերազմի հավանականությունն ավելի ենք մեծացնում: Փախչելով ոչնչանա՞լ, թե՞ պայքարել և փորձել արժանապատվությամբ պետականություն ստեղծել: Եթե չպայքարենք մեր կյանքի ու արժանապատվության համար, ոչ ոք դա մեր փոխարեն չի անելու: Եվ, ինչպես կյանքում, քաղաքական գործընթացներում ևս նույն սկզբունքն է գործում: Մենք պայքարից խուսափելու իրավունք չունենք»,-ասաց նա:

Շեշտելով, որ ընդդիմության գործողությունները սկսում են ակտիվանալ՝ նա հավելեց. «Կարող էինք հիմա խոսել այդ գործընթացների ուշացած լինելու և այլնի մասին, բայց եթե դեռ ապրում ենք, եթե գիտակցում ենք, ուրեմն՝ դեռ ոչինչ ուշացած չէ: Գոնե հիմա ամեն ինչ հնարավոր է անել: Բայց համախմբում իրականացնելու համար ժողովրդի հետ հարկավոր է ազնիվ ու անկեղծ լինել: Ազնիվ խոսել այն մասին, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ, ինչ արտաքին ուժեր էին խանգարում: Հասկանալի է՝ կան հանգամանքներ, երբ հնարավոր չէ չակերտներ բացել, բայց պետք է հասարակության հետ հնարավորինս ազնիվ լինել. մենք մի իրականության մեջ ենք, երբ մարդիկ ոչ թե թքած ունեն երկրի ու պետականության վրա, այլ պարզապես հավատն է կորել: Ընդդիմության գործողությունների և գործընթացների հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է լինելու: Պետք է հասկանալ, որ այսօր անձերը կապ չունեն, կապ չունի, թե ով է սկսում պայքարը, շարժումները: Գաղափարը մեկը պետք է լինի. ոչ թե Նիկոլի դեմ (նա ոչ մեկ է իր ամբողջ խմբավորմամբ), այլ հանուն մեր պետականության, հանուն արցախահայության փրկության, որովհետև մենք իրականում եկել և հասել ենք ճակատագրական ու օրհասական պահի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում