Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



