Գերի ընկած «Պուտինի քավոր» անունով հայտնի Մեդվեդչուկն առաջարկով դիմել է Պուտինին և Զելենսկուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕրերս Ուկրաինայում ձերբակալված ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, որը հայտնի է նաև « Պուտինի քավոր» անունով, դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ առաջարկելով իրեն փոխանակել զինվորականների և Մարիուպոլի բնակիչների հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը չի տեսնում Մեդվեդչուկին գերի ընկած ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակելու հնարավորություն։
Մեդվեդչուկին Ուկրաինայի տարածքում ձերբակալելու մասին հաղորդել էր Զելենսկին։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Մեդվեդչուկին մեղադրում է պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն օժանդակելու համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



