ՌԴ-ում հայազգի տղամարդը ծեծի է ենթարկել ավտոբուսի վարորդին և փախուստի դիմել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Ռյազանում Սերգուշ Հակոբովիչ Հակոբյանը հարբած վիճակում սկսել է վիրավորել ավտոբուսի ուղեւորներին, 51-ամյա վարորդը փորձել է հանդարտեցնել նրան, սակայն Հակոբյանը դաժան ծեծի է ենթարկել վերջինիս։
«Многонационал» տելեգրամյան ալիքի հաղորդմամբ` սոցցանցերում գրում են, որ կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ Հակոբյանն Ուկրաինայում զոհված զինվորականներին «ռեժիմի շներ» է անվանել (այս տեղեկությունը հաստատված չէ)։ Ի վերջո նրան հաջողվել է փախչել։
Նշվում է, որ հայազգի տղամարդը մեկ շաբաթ անց կալանավորվել է, քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 213 հոդվածով (խուլիգանություն)։

1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



