Հրապարակվել են Պուտինի եկամուտների ու ունեցվածքի մասին տվյալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտը 2021 թվականին կազմել է 10,2 մլն ռուբլի։ Կրեմլի կայքում հրապարակված են Ռուսաստանի նախագահի և կառավարության անդամների հայտարարագրերը։
Վլադիմիր Պուտինը ունի մեկ բնակարան և ավտոտնակ, երկրորդ բնակարանը շահագործվում է։ Եվ, ինչպես նախկինում, Ռուսաստանի ղեկավարն ունի 2 մեքենա՝ «ԳԱԶ Մ21», «Նիվա» և «Սկիֆ» կցասայլը։
Վերջին հինգ տարիների ընթացքում Պուտինի ամենաբարձր եկամուտը եղել է 2017 թվականին՝ ավելի քան 18 միլիոն ռուբլի, ինչը բացատրվում է 1500 քմ մակերես հողամասի վաճառքով։
Համեմատության համար նշենք, որ վարչապետ Միխայիլ Միշուստինի եկամուտը 2021 թվականին կազմել է 18,3 մլն ռուբլի, իսկ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը՝ 704,7 մլն ռուբլի։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



