Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Արմեն Փամփբուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է նախագահի հրամանագրում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Փամբուխչյանն ավելի վաղ ազատվել էր արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Ապրիլի 1-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել: Փիլոյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



