Երևան, 23.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում այսօր կա ներուժ, որը կարող է կանգնեցնել դեպի անդունդը գլորվող թափանիվը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր աշխարհում իրականացվող գործընթացներից ու գործողություններից ակնհայտ է ու հասկանալի, որ Արևմուտքն արդեն սկսել է բաց պայքարել Ռուսաստանի դեմ:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի՝ Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը: Հիշեցնենք՝ հայտարարությանը նախորդել էր բրյուսել յան եռակողմ հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:

«Հասկանալի է, որ վերոնշյալ իրադարձությունների ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն չի կարողանա գործել՝ այդ եռանախագահության մեջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունն այս պահի դրությամբ, կարծես, հնարավոր չէ: Պատահական չէր, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության մեջ հենց այդ երկրներն էին ընդգրկված, և հիմա որևիցե մեկ ուժի բացակայությունը խախտելու է հավասարակշռությունը: Ցանկացած քայլ, որն օգնելու է այդ հավասարակշռության խախտմանը, չի բխելու ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի շահերից: Ուստի, կարծում եմ, որ սին են այն հույսերը, թե կարող են այս հարցը տեղափոխել Եվրամիության հարթակ ու այնտեղ քննարկումներ կատարել: Այդպիսով, մենք ինքներս ենք խախտելու այդ հավասարակշռությունը: Մյուս կողմից էլ՝ հաշվի առնենք, որ Արցախում են գտնվում ռուս խաղաղապահ ուժերը: Ու այս տեսանկյունից Արցախի հարցի կարգավորման մասին առանց Ռուսաստանի միջնորդության խոսելը չի բխելու մեր շահերից: Մեծ հաշվով, ներկայումս շատ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել: Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է արագացված լուծել իր հարցերը՝ առանց ՌԴ միջնորդության: Չեմ ուզում որակում տալ, ասել՝ գիտակցաբա՞ր, թե՞ անգիտակցաբար են Հայաստանի իշխանությունները կուլ տվել այդ խայծը, բայց մենք, կարծես թե, գնում ենք Ադրբեջանի օրակարգով, ինչից որևիցե լավ բան սպասելն այս պահի դրությամբ անիրական է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, Ադրբեջանն այսօր ցանկանում է վերջնականապես ձևակերպել իր ունեցած արդյունքները. «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ հասկացողություն, նաև Ղարաբաղի խնդիր, որպես այդպիսին, այլևս չկա: Ուստի, ըստ իրենց, նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարիքը չկա: Արդյունքում, ցանկանում է ձևակերպել իր հաղթանակի արդյունքները՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի, Արցախի հարցի փակման տեսքով: Միգուցե Ադրբեջանը ՀՀ իշխանություններին խոստանում է քննարկել Արցախում ապրող հայ բնակիչների որոշակի՝ օրինակ՝ լեզվի, կրոնի, հումանիտար իրավունքների հարցերը, սակայն ԵԱՀԿ ՄԽ հիմնական անկյունաքարերից մեկը հանդիսացող ինքնորոշման իրավունքի մասին ո՛չ ադրբեջանական կողմը, ո՛չ էլ հայկական կողմն այլևս չեն խոսում»:

Այս համատեքստում, անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը, Հ. Հակոբյանը հավելեց. «Եթե նայում ենք Ադրբեջանի տեսանկյունից, ապա նրանց օդ ու ջրի պես պետք է այդ խաղաղության պայմանագիրը, ուզում են դրանով ամրագրել իրենց բոլոր ձեռքբերումները: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա խաղաղության պայմանագիր կնքելը մեզ համար, մեղմ ասած, ոչ ձեռնտու է լինելու: Իսկ ավելի կոպիտ՝ այն մեզ համար ստորացուցիչ պայմաններով է լինելու: Սա ոչ թե այն պատճառով, որ հայկական կողմն այդպես է ուզում, այլ որ հայկական կողմն այլ հնարավորություն չունի: Վերջիվերջո, պարտված կողմ է համարվում: Ուստի, ըստ իս, հիմա խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը գնալու ամենալավ ժամանակը չէ»:

Հակոբ Հակոբյանի խոսքով, մյուս գործընթացների պարագայում ևս շտապողականություն է դրսևորվում. «Մասնավորապես, սահմանազատման, սահմանագծման հարցում ևս ակնհայտ շտապողականություն կա: Ամենաշտապողն ադրբեջանական կողմն է: Արագորեն ուզում են հասնել նաև այդ գործընթացի իրականացմանը, ինչը ևս չի բխելու մեր շահերից: Հակամարտող կողմերը սահմանազատում չեն իրականացնում, այն արվում է այն երկրների միջև, որոնք արդեն իսկ խաղաղության համաձայնություն կամ պայմանագիր ունեն: Այսօր սահմանազատման գնալը ևս մեզ համար ոչ շահեկան է լինելու: Ինչ վերաբերում է կոնկրետ Արցախին, ապա կարծում եմ, որ սահմանազատմամբ ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ մենք փակում ենք Արցախի հարցը: Մինչ այս պահը որևիցե միջազգային փաստաթուղթ չկա, ուր այս կամ այն ձևով ամրագրված է, թե «Լեռնային Ղարաբաղը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության մաս է կազմում»:Այսինքն, Ադրբեջանը ցանկանում է հասնել և ունենալ նման ինչ-որ միջազգային փաստաթուղթ, որը հետո շահարկելու է մեր դեմ»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների մոտեցումներին, մասնավորապես Արցախի անունն անգամ նաև միջազգային հարթակներում չարտաբերելուն՝ մեր զրուցակիցը հիշեցրեց՝ կար ժամանակ, երբ Հայաստանի ներկա իշխանությունները գալիս էին Արցախ ու ամպագոռգոռ հայտարարություններ էին անում: «Մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Մինչդեռ հիմա նույնիսկ Արցախի Հանրապետություն եզրույթը չեն կարողանում արտահայտել: Սա այն իրավիճակն է, որը լավագույնս է նկարագրում, թե ուր են հայտնվել ՀՀ իշխանությունները: Այսօր նրանք չունեն այդ քաջությունը, որ կարողանան Արցախի Հանրապետություն բառակապակցությունը միջազգային հարթակներում հնչեցնել: Իսկ վերջերս արդեն երբեմն անգամ «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունից են փորձում հրաժարվել՝ օգտագործելով «Ղարաբաղ» եզրույթը, որը նույնպես Ալիևի պահանջն է: Հայաստանյան իշխանություններն այսօր ուղղակի հնարավորություն չունեն իրականացնելու օրենքով ամրագրված իրենց պարտականությունները, իսկ ՀՀ-ն, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելու օրենքով ամրագրված պարտականություն ունի: ՀՀ իշխանությունները չեն կարողանում, թե չեն ուզում, չեմ ուզում գնահատական տալ, բայց փաստը մնում է փաստ. պատերազմից հետո տեսանք, թե ինչպես է Արցախի Հանրապետությունը հեռացվում ՀՀից, ինչն ամենևին ԱՀ ցանկությամբ չէ: Մենք մինչև հիմա կարծում ենք, որ, չնայած խաղաղապահ ուժերի առկայությանը, Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, հայկական բանակն է, որը կարող է շատ օգտակար ձևով համագործակցել ռուս խաղաղապահների հետ: Արցախում ամենաանհանգստացնող խնդիրն անվտանգային հարցերն են: Մեր բոլորիս ակնկալիքն է հասնել մի կետի, ըստ որի, որևէ արցախցի չի մտածի, թե ՀՀ-ն այլևս իր անվտանգության երաշխավորը չէ»:

Նա շեշտեց՝ իշխանությունները գալիս, գնում են, մինչդեռ հայրենիքը կանգուն է. «Ուստի, եթե ՀՀ իշխանությունները շարունակեն այսպես դեմ գնալ հայրենիքի շահերին, հայ ժողովուրդը անպայման դա գիտակցելու է ու մի օր ամեն ինչ տեղն է դնելու»:

Ինչ վերաբերում է առ այսօր կիրառվող վտանգավոր ու անընդունելի տեխնոլոգիաներին, նաև գործողություններին՝ սկսած դրոշ պղծելուց, վերջացրած «Արցախն Ադրբեջանի կազմում» դիտարկվող քարտեզներից, Հ. Հակոբյանը նշեց. «Դեռ 2018-ից, երբ հիմնադրվեց Արցախի «Արդարություն» կուսակցությունը, մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանում աշխատում է «5-րդ շարասյունը», որը սպասարկում է արևմտյան ուժերի ցանկությունները: Այս գործընթացն իրականում սկսվել է ոչ թե 2018-ից, այլ ավելի շուտ: Օրինակ՝ փորձ արվեց 2008ին, բայց չստացվեց: Հետո «էլեկտրիկ Երևանով» փորձ արվեց ինչ-որ գործողություն կատարել, կրկին չստացվեց: ՊՊԾ գնդի գրավումով ինչ-որ բան անել ևս չստացվեց: Բայց, ցավոք, 2018-ին այդ «թավշյա հեղափոխությունն» իրականացավ: Հենց այդ պահից սկսած, նաև 2020-ին Արցախում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ենք հայտարարել, որ Հայաստանում ու հետագայում նաև Արցախում կիրականանան գործընթացներ, որոնք ուղղակիորեն հարվածում ու հարվածելու են 30 տարվա մեր ունեցած ձեռքբերումներին:

Մասնավորապես, հիշենք մեր հերոսների վարկաբեկումը, Արցախյան գոյամարտը «թավշյա հեղափոխական շարժմանը» ստորադասելը և նման բազմաթիվ փաստեր: Հիշենք նաև այն դրվագը, երբ ԱՀ նախագահին անվանեցին մարզպետ, ինչին առաջիններից էինք արձագանքել: Ու այսպես շարունակ: Այսինքն, մենք տեսնում էինք, թե ուր ենք գնում: Ցավոք, մեր քաղաքական ուժը երևի չկարողացավ ավելի լայն հատվածներին ավելի մատչելի ձևով բացատրել այս ամենը, ու այսօր ունեցանք այն, ինչ ունենք: Սա կազմակերպված գործընթաց էր, որը տարիներ շարունակ հասունացվեց Հայաստանում: Ի վերջո, բերեցին ու հասցրին այս կետին»:

Մեր զրուցակցի խոսքով, այս պայմաններում հասարակությունը պետք է ինքնակազմակերպվի: «Այսօր թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հասարակության մեջ քիչ չեն կարող ուժերը: Այսօր թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կա ներուժ, որը կարող է կանգնեցնել դեպի անդունդը գլորվող թափանիվը: Այդ ուժերը պետք է միավորվեն ու հասարակությանը կարողանան ազնվորեն ցույց տալ, պարզ բացատրել, թե որտեղ ենք մենք և ուր ենք գնում: Յուրաքանչյուրս մեր տեղում գործողությունների միջոցով կկարողանանք կանգնեցնել այս արհավիրքը: Մենք կարծում ենք, որ այս արհավիրքը հնարավոր է կանգնեցնել իշխանափոխությամբ, ու եթե պետք է, արհավիրքը կանգնեցնելու համար այն ևս պետք է կատարվի: Իհարկե, այն պետք է լինի Սահմանադրության ու օրենքների սահմաններում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բարսելոնան» առաջինն ապահովել է ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար ՂումաշյանՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համարՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածինԳերեզմաններ պղծելու մեջ մեղադրվող կինը փախել է հոգեբուժարանից Լույս աշխարհ է եկել Վազգեն Թևանյանի առաջնեկը Ուկրաինան կիրառել է կառավարվող ավիառումբեր․ ՌԴ ՊՆ Իրանը հերքել է հայտարարությունները, ըստ որոնց խորհրդարանի խոսնակը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ Մարտի 25-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն և Իրանը համատեղ կվերահսկեն Հորմուզի նեղուցը. Թրամփ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիրՊուտինը հրամանագիր է ստորագրել Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ «Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըԵրևանը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը. քաղաքի լույսերը 1 ժամով կանջատվեն Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած 30-ամյա տղամարդուն իրավապահները դեռ չեն գտել Խցանումներ՝ Ազատության պողոտայից դեպի Սարալանջ ճանապարհին․ ի՞նչն է պատճառը, և ո՞վ է պատասխանատուն (լուսանկարներ) Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման գործընթացի ավարտի վերաբերյալ որևէ ժամկետ չկա․ ԱԳՆ Պեսկովը հերքել է Ռուսաստանի՝ Իրանի հետ հետախուզական տվյալներով չկիսվելու առաջարկի մասին լուրերը Իսրայելը հայտնել է իրանական հարվածների հետևանքով վիրավորված նոր անձանց մասին Հայաստանում անհրաժեշտ է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն ստեղծել․ ՊԵԿ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան«Իրանում իշխանափոխություն է տեղի ունեցել»․ Թրամփ Հայաստան Ադրբեջանի միջով կուղարկվեն պարարտանյութ ու հնդկացորեն Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ 1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՄեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ Վիշապի կիրճ՝ Հայաստանի հեքիաթային ու խորհրդավոր աշխարհը. բացահայտելով Հայաստանը (մաս 16)Հավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավորԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՕդի ջերմաստիճանը կնվազիՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Ոսկին անկում է ապրումՄեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին 16-ամյա դեռահասը փորձել է պայթեցնել զինծառայողի մեքենան