Կվիրիկաշվիլին Վրաստանի խորհրդարանի հաստատմանը կներկայացնի կառավարության նախկին կազմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանի հաստատմանը կներկայացնի հանրապետության կառավարության նախկին կազմը: Այս մասին ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ՝ գրում է TASS-ը:
«Այս փուլում ես որոշել եմ խորհրդարանի հաստատմանը ներկայացնել Վրաստանի կառավարության նույն կազմը, իսկ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում ներկայացնում եմ Միխայիլ Ջանելիձեի (փոխարտգործնախարար) թեկնածությունը»,- ասվում է փաստաթղթում:
«Եթե խորհրդարանը վստահություն հայտնի կառավարության կազմին, ես ապագայում հնարավորություն կունենամ վարչապետի պաշտոնում մանրամասն ծանոթանալ յուրաքանչյուր նախարարի և նախարարության աշխատանքին, նրանց ռազմավարությանն ու գործունեությանը»,- ասել է Կվիրիկաշվիլին՝ հետագայում չբացառելով կառավարության կազմի որոշակի փոփոխություն:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



