«Երազ» այգում մահացած քաղաքացին զիպլայնի տնօրենն է. բարձրությունից ընկել է հաճախորդի մեղքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես ապրիլի 10-ին հայտնել են մի շարք լրատվականներ, Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգում, դժբախտ պատահարի հետևանքով քաղաքացի է մահացել՝ ընկնելով մեծ բարձրությունից:
Մահացած քաղաքացին իրականում այգու տնօրենն է և մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով:
Այս մասին լրագրողներին հայտնել է մահացածի քույրը:
«Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»,-նշել է նա:
Հիշեցնենք, տղամարդը պատահարից հետո հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ, սակայն, գիտակցության չգալով մահացել է:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



