Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը. Էդուարդ Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը Երեւանի կենտրոնում ու մարզերում դրական երեւույթ է։
Սակայն Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսեւորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը։
Հակառակ պարագայում ամեն հրապարակում ու հայաթում էլ դրոշ տեղադրենք՝ անիմաստ է,քանի դեռ սրանք իշխանության են ու պատրաստ են առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
Մասիսի վրա էլ տեղադրվել են Հայաստանի եռագույն դրոշներ,բայց դրանից Արարատը չի դարձել ՀՀ-ի անբաժան մաս։
Հետեւաբար,բոլորս պետք է հիշենք ՝գլխավոր խնդիրը կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է։
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



