Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. բախվել են Nissan Tiida-ն ու ՎԱԶ-21010-ը. Nissan-ը կողաշրջվել է, կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 104.9 կմ հատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 60-ամյա Հայկ Ս.-ի վարած ՎԱԶ-21010 մակնիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Համլետ Խ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ` 33-ամյա Արման Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



