Լուի վան Գալ. Երբեմն ինքս եմ հեռանալու որոշում կայացնում
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում 0:2 հաշվով «Սթոք Սիթիին» պարտվելուց հետո հայտարարել է, որ չի ցանկանում լրագրողների հետ քննարկել իր ապագան:
-Իմ ապագայի մասին խոսելու եմ Էդ Վուդվորդի («Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ - խմբ.), ոչ թե ձեզ հետ: Պարտադիր չէ, որ ակումբն ինձ հեռացնի աշխատանքից. երբեմն ինքս եմ նման որոշում կայացնում, բայց առաջին հերթին ցանկանում խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության, աշխատակիցների և իմ ֆուտբոլիստների հետ:
Դուք՝ լրագրողներդ, կարող եք ասել, որ ես ձախողել եմ, բայց ինքս այդպես չեմ կարծում,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



