ՌԴ-ի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն է. Մեծ Բրիտանիայի հետախուզություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական պատերազմում Ռուսաստանի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն է, ըստ բրիտանական հետախուզության։ Նշվում է, որ այդ փորձերին Ուկրաինայի ԶՈՒ դիմակայում է, գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ ռուսական զորքերը դեռևս կենտրոնացած են Դոնբասում, Մարիուպոլում և Նիկոլաևում, ՌԴ ռազմածովային ուժերի աջակցությամբ, Ուկրաինայի տարածքում թևավոր հրթիռների արձակումները շարունակվում են։
Բացի այդ, ակնկալվում է, որ Ռուսաստանի ավիացիոն գործունեությունն Ուկրաինայի հարավում և արևելքում կավելանա:
Ըստ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ամփոփագրի՝ ռուսական զորքերը շարունակում են ուժեր տեղափոխել Դոնբաս՝ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա հետագա հարձակման համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



