Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ արժե եւ ինչ չարժե անել կորպորատիվ խնջույքներին. տասը կարեւոր խորհուրդ

ԼԱՅՖ

Կորպորատիվ խնջույքները հիանալի հնարավորություն են ստեղծում շրջապատն ընդլայնելու և նոր կապեր հաստատելու համար։ Օգտագործեք ալկոհոլի ազդեցության և պարահրապարակի մոգական ուժը լավ նպատակների համար։ 

Ի՞նչ արժե անել

Գալ և զվարճանալ։

Գործընկերների հետ հավաքույթը ոչ միշտ է ամենացանկալին, սակայն հնարավորություն տվեք այդ ժամանցին։ Երբեմն ոգելից խմիչքների, խորտիկների և պարերի խառնուրդը ստիպում է մարդկանց բացվել անսպասելի կողմից, և համեստ մենեջերը հանկարծ խելագար պարող է դառնում, իսկ տարօրինակ ծրագրավորողը՝ չինական գրականության գիտակ։ Բայց եթե դա այդպես էլ չէ, գործընկերների հետ շփումը միևնույն է անիմաստ չի անցնի։ Դուք կհանեք լարվածությունը, որն այսպես թե այնպես կուտակվում է յուրաքանչյուր կոլեկտիվում։ Իսկ եթե դուք այնուամենայնիվ ցանկություն չունեք գնալու, ապա  հարմար պատճառաբանություն հորինեք. չարժե ասել, օրինակ, «Ես չեմ գա, որովհետև բազմոցի և սերիալների հետ եմ ժամադրված»։

Ցույց տվեք ձեր թաքնված տաղանդները

Դուք ունե՞ք որևիցե հատուկ շարժում, որը հորինել եք՝ ընկերների հետ ակումբում պարելիս։ Կամ միգուցե հենց այն ծրագրավորո՞ղն եք, որն անգիր հիշում է Լո Գուանջունի «Երեք թագավորությունները» վեպի հերոսների անունները։ Ցույց տվեք ձեր կոլեգաներին, որ դուք այդքան էլ հասարակ անձ չեք, ինչպես թվում է, և դուք էլ տաղանդներ ունեք։ Ոչ մեկը չի ստիպում ձեզ երկու ժամվա ընթացքում ձկնկուլ դառնալ, կամ մեկ ակնթարթում 0,5 գարեջուր խմել, սակայն հիշեք, որ եթե ինչ-որ սթարթ-ափ ընկերությունում դա տպավորություն կթողնի, ապա փաստաբանական գրասենյակում՝ ոչ։

Ոչ ավանդական զրույցի թեմա մտածեք

Այս մարդկանց հետ դուք ստիպված եք ժամեր շարունակ խոսել աշխատանքի մասին օգտագործեք հնարավորությունը փոխել թեման։ Կարելի է սկսել ինչ-որ մի անսովոր բանից, օրինակ՝ամենապարզ հարցից «Որ՞ն է քո սիրած կենդանին», կամ «Եթե քո տունը խուզարկեին, ի՞նչ տարօրինակ իր կգտնեին»։ Երբ ձեր կոլեգան զարմանքից ուշքի կգա, ձեր երկխոսությունը ուրախ և հաճելի կդառնա։ 
Զվարճացեք այն գործընկերների հետ, որոնց ամենաքիչն եք հանդիպում աշխատավայրում։ 
Դուք վերելակում հանդիպեցիք մի աղջկա, որին ասեցիք «ողջույն», հետո՝ երկարատև և անհարմար դադար, որի ընթացքում փորձում եք հիշել նրա անունը՝ չնայած հիշում եք, որ կողքի սեղանին նստած վերջին բոլոր քարտուղարուհիների անունները։ Սա նշանակում է, որ եկել է ժամանակը «հեռավոր աշխարհները» ուսումնասիրելու։

Հաշտվեք ձեր հակառակորդների հետ

Տոնը հին վիրավորանքները ներելու հիանալի  առիթ է. նույնիսկ եթե հարցը վերաբերվում է ձեր թշնամուն, որը պարբերաբար ձեր դեմ է «ելույթ ունենում» և անընդհատ քծնում է տնօրենին։ Առաջարկեք նրան մեկ բաժակ միասին խմել, և, ո՞վ գիտի, միգուցե ձեր «սերը» միմյանց հանդեպ պայմանավորված է նրանով, որ դուք երկուսդ էլ շատ նման եք միմյանց։

Ի՞նչ չարժե անել

Սոցիալական ցանցերում կիսվել երեկոյան պլանների մասին։ Եթե դուք որոշել եք չգնալ գործընկերների հետ զվարճանալու, ապա գոնե փորձեք սոցցանցերում չերևալ, որպեսզի նրանք չիմանան, թե իրականում ինչն եք գերադասել կորպորատիվին ներկա լինելու փոխարեն։

Չարժե բամբասել

Ձեր գրասենյակում բոլորը գիտեն, որ այս երկու գործընկերներն իրար հետ են հանդիպում, բացի կադրերի բաժնի աշխատակիցների՞ց։ Մի դարձեք հենց այն կոլեգան, որը մեկ-երկու բաժակից հետո վազում և պատմում է հերթական կեղտոտ և «հետաքրքիր» մանրամասները։ Միգուցե և բամբասանքը դուր գա մարդկանց, բայց կոլեգաները հաստատ չեն գնահատի ձեր շատախոսությունը։

Մի զգացեք ձեզ ինչպես ակումբում ընկերների հետ

Կիպ և փայլուն կոստյումի համար հատուկ վայր և ժամանակ գոյություն ունի՝ ամանորյա խնջույք ընկերների տանը, կամ այդ տիպի մի բան, բայց ոչ կորպորատիվ երեկույթը։ Այնուամենայնիվ եթե եկել եք երեկոյան զգեստով, դա դեռ չի նշանակում, որ միանգամից պետք է ձեզ ընկերության կողմից վճարված վեց կրկնակի մարտինի լցնեք։ Իհարկե, դուք ուղղակի պարտավոր եք օգտվել անվճար խմիչքից, սակայն երկարացրեք այդ հաճույքը մինչ երեկոյի ավարտը։

Չարժե աշխատավարձի ավելացում կամ պաշտոնի բարձրացում խնդրել։

Սա ամենաակնհայտ խորհուրդը չէ, բայց, իսկապես, մի մոտեցեք ձեր տնօրենին այս խնդրանքով՝ ակնարկելով, որ դուք արժանի եք դրան։ Սա ամենահարմար վայրը չէ, և այս քայլով դուք կարող եք վնասել ինքներդ ձեզ։ Ավելի խելամիտ կլինի, եթե դուք  ընկերական զրույց տանեք ձեր տնօրենի հետ, և սա հարմար առիթ է նրան հետագա լուրջ խոսակցությանը պատրաստելու համար։

Չարժե պատվիրել տեկիլա

Դուք հաստատ գիտեք, թե ինչ են խոսում տեկիլայի մասին։ Իսկ եթե չգիտեք՝ այս մեքսիկական ըմպելիքի հինգ բաժակից հետո դուք կթմրեք, ուստի հեռու մնացեք տեկիլայից։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Գերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՄի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը Ինչ եղանակ կլինի ամբողջ սեպտեմբերինԵվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան Լավ լուր կենսաթոշակառուների համարՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջևԵրկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՄարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Հայր ու որդի խեղդվել են կոյուղաջրերի մեջԻսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Արտակ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինըՄեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա Ղահրամանյան