Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գանձ կորցրեցինք ու այսպես մնացինք դատարկ...». Նարեկն այսօր կդառնար 21 տարեկան. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապրիլի 9-ը 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Սերոբյանի ծննդյան օրն է, ծնվել է 2001 թ.-ին: «Երբ վարագույրը կիջնի. Նարեկը» գրքում Նարեկի կարճ, բայց իմաստալից կյանքի պատմությունն է` իր տարբեր դրվագներով: Իսկ այս պատումը մի փոքրիկ անդրադարձ է՝ նվիրված նրա տարեդարձին:«Թեպետ օրն անձրևոտ էր, բայց գրկիս մեջ գարուն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրը` տիկին Ռայան՝ հիշելով որդու ծննդյան օրը:No description available.

Տարիների ընթացքում տղան զարմացնում էր բոլորին իր հետաքրքրություններով, իր տարիքից ավելի հասուն մտածելակերպով: «Ընկերասեր էր, բարի, ազնիվ, ընկածին վեր կբարձրացներ, երբեք չէր ծաղրի, մաքուր հոգի ուներ: Բոլորն են սա փաստում, սրանք ուղղակի մոր խոսքեր չեն: Առաջին ուսուցչուհին` ընկեր Հովհաննիսյանն է պատմել. Նարեկը դասերից մեկի ժամանակ նեղսրտել է, որ ընկերը չի հասցնում հանձնարարությունը կատարել, կարո՞ղ է նրան օգնել, ուսուցչուհին թույլատրել է: Արդյունքում ընկերը Նարեկից ավելի բարձր գնահատական է ստացել, այս փաստից նա միայն ուրախացրել է, ուսուցչուհին է անգամ տարակուսել»,-նշում է զրուցակիցս:

Մի օր «Մասիսն իմ աչքերով» վերնագրով շարադրություն են գրում. «Մասիսն ու Սիսը կարծես իրենց մորից որբացած երկու զավակ լինեն, Մասիսի ձյունը գիտե՞ք ինչու չի հալչում, նրանք իրենց մորը շատ են կարոտում, երբ կգրկեն մայր Հայաստանին, կջերմանան, Մասիսի ձյունը կհալչի»,-այսպես է իր մտքերը ձևակերպել Նարեկը:No description available.

«Հայրենիքը բարձրագույն արժեք էր նրա համար: Պատահական չէ, որ իր անվան դասասենյակի բացման ժամանակ առաջին ուսուցչուհին ասաց` Նարեկը կարծես իր այբուբենը սկսել էր սովորել Հ տառից` հայ, Հայաստան, հայրենիք, հայրենասիրություն»,պատմում է տիկին Ռայան: Տղան բարձր առաջադիմություն ուներ, ցանկացած նախաձեռնություն կարողանում էր կյանքի կոչել: Դպրոցական բեմում Կոմիտասի, Մոնթեի, Վահան Տերյանի, Ջալալեդիի կերպարներն այնքան գեղեցիկ է կերտել, որ հրավիրվածները հարցրել են` տղային թատրոնի՞ց եք հրավիրել: Քաղաքապետարանի կողմից արժանացել է «Լավագույն կերպարի մարմնավորում» պատվոգրին` Երևանի բոլոր դպրոցների միջև անցկացված մրցույթում: Ավագ դպրոցում աշակերտական խորհրդի անդամ էր, ինֆորմացիոն բաժնի խմբագիրը: «Գրում էր բոլոր տոներին ընդառաջ, և իր ձայնը պիտի զնգար դպրոցի ողջ տարածքում: Ասմունքում էր, պատվոգրեր ունի: Քաղաքային մի մրցույթի ժամանակ դերասան Գուժ Մանուկյանն ասել էր` երիտասարդ, դուք մեծ բարձունքների կհասնեք, բայց, ցավոք…»,ասում է մայրիկը` հավելելով` որդին միջոցառումներին գույն հաղորդողն էր: Հարցնում եմ` մասնագիտական ուղին տարե ՞լ է դեպի արվեստին առնչվող ուղղություն:No description available.

Տիկին Ռայան արձագանքում է` ոչ, դեպի մաթեմատիկա, ընդունվել է ԵՊՀ, բայց չհասցրեց վայելել ուսանողական կյանքի բերկրանքը:

«Թումոյում էր սովորում, հասցրել էր ծրագրեր գրել: Բացի ծրագրավորումից, նաև հետաքրքրվել է «Նոր մեդիա» և «Ստեղծագրություն» բաժիններով: Տանը գրքի պակաս չկար, բայց ամեն անգամ գրախանութի կողքով անտարբեր չէր անցնում, բանակ ծանրոց ուղարկելիս ամեն անգամ իրեն գիրք ենք ուղարկել: Արկածային գրականությունից, Հարրի Փոթերին վերաբերող շարքից ոգեշնչված՝ «Թումոյում» հեքիաթ է գրել, որը շուտով լույս կտեսնի երկրորդ անգամ` «Գոբլինը և ընկերները»: Հեքիաթը կարդում ես, կարծես Նարեկի կյանքը լինի, գնաց մարդկային կյանքեր փրկելու, պարզապես իր հերոսը հետ եկավ, ինքը` ոչ: 19 տարի ապրեց Նարեկը, բայց այնքան բեղմնավոր կյանք, թե ինչպես հասցրեց, մենք էլ չգիտենք»,նշում է նա:No description available.

Ստեղծագործական «աշխատանքում» ևս գտել էր իրեն: «Վիքիպեդիայում» շուրջ 500 հետաքրքիր հոդված է հեղինակել, եղել է մոտ 1000 հոդվածի համահեղինակ, մոտ 200 հոդված մնացել է ավազարկղում, գրամարաթոն են մեկնարկել վիքիլիականները, և շարունակելու են Նարեկի գործը:No description available. 

Մեր զրույցի այս հատվածում ամեն ինչ այնքան լուսավոր էր, տիկին Ռայայի ձայնի յուրաքանչյուր երանգում զգացվում էր որդու հանդեպ անսահման սերն ու գորովանքը, կարոտը, նրա ձայնը կայուն էր, ընթացքում ժպտում էինք, զրուցում այնպես, կարծես Նարեկը չի էլ «հեռացել»: Իսկ հետո… Հ ետո պիտի խոսենք պատերազմի մասին:No description available.

«2019 թ.-ին զորակոչվեց բանակ, վեց ամիս Գյումրիի հակատանկային ուսումնական զորամասում էր: Իր ստեղծագործելու ձիրքն այնտեղ էլ են նկատել, իր գրած տողերը հիմա էլ փակցված են զորամասի պատերին, ոգեշնչում են զինծառայողներին: Հպարտորեն կրում էր համազգեստը, հայրենիքն իր համար ուրիշ արժեք էր: Այնուհետև տեղափոխվեց Արցախ, ծառայում էր Հադրութի զորամասում: Հասցրեց արձակուրդ գալ, մեր վերջին հանդիպումն էր: Դրանից հետո համարյա մեկ տարի չէինք տեսնվել: Որոշել էինք իր ծննդյան օրը գնալ Արցախ: Բայց հետո կարանտին, հուլիսյան դեպքեր, որի ժամանակ ավելի երկար մնացին դիրքերում: Իջան, մի փոքր հանգստացանք, բայց հետո...»,-դադար է վերցնում տիկին Ռայան:No description available.

Ինչպե՞ս հարցնել պատերազմական օրերի մասին, թվում է, թե արդեն տասնյակ նման զրույցներից հետո պետք է ավելի համարձակ լինել պատերազմի, զինվորի վերջին զանգի մասին հարց ուղղելիս, բայց ես երբեք էլ այդ համարձակությունը ձեռք չեմ բերի: «Երեկոյան ժամերին չէր զանգահարում, միշտ ցերեկը: Այդ օրը զանգահարեց երևի ժամը իննին: Ձայնն այլ էր, վախեցած չէր: Պատճառաբանեց, թե ինժեներական աշխատանքներ են կատարել, հոգնել է: Սեպտեմբերի 27-ին կարծես խելագարված լինեինք, անհասանելի էր: Ամբողջ օրը կռվի մեջ են եղել, հարձակում է եղել դիրքերի վրա: Երեկոյան զանգահարեց: Չէի ուզում պատերազմի անուն տալ, հարցրեցի` ինչ է կատարվում, փոխարենն ինքը հարցրեց` մամ, իսկ էդտեղ ի՞նչ են ասում: «Այստեղ ասում են, որ Արցախը ռմբակոծում են»,եղավ իմ արձագանքը: Երկուսս էլ խուսափում էինք պատերազմի անուն տալուց: Նարեկը հաստատեց իմ ասածը` «նման մի բան, մի վախեցեք, մեզ նահանջ հրաման են տվել, դիրքերից հետ ենք գնում: Մինչև հիմա պահում էինք դիրքերը»: 10 կմ հետ են գնացել, ոմանք զոհվել են «բայրաքթարների» տակ, հետո տեղավորվել են թաքստոցներում, տղաները պատմում են, որ բոլորին ուժ է տվել, ոգևորել, անգամ ասել է, որ նորակոչիկներին չպետք է թողնել, որ դուրս գան թաքստոցներից: Ու ես մտածում եմ` դու իրենց ես պաշտպանել, իսկ քեզ ով պիտի պաշտպաներ, տղես…»,-նորից դադար:

16 օր է տևել Նարեկի կռիվը: Հավաքագրելով բոլորին` այդտեղից ուղարկել են Ֆիզուլի` Կարախամբելին պաշտպանելու` ամենավտանգավոր տեղերից մեկը: ԱԹՍ-ի հարված, թիրախավորել են Նարեկին ու ընկերոջը: ԱԹՍ-ի հարվածից Նարեկը փրկվել է: Հանել են խրամատից, ողջ ճանապարհին խոսել է` Երևանից եմ, Կոմիտասից, ծնողներ ունեմ, ընտանիք, մեծ քույր... Միայն մեկ բեկոր, որը հայտնվել էր թոքի մեջ, պատռվածք և ներքին արյունահոսություն: Չեն հասցրել հիվանդանոց... Հ ոկտեմբերի 13-ին Նարեկը զոհվել է: «Մինչև հոկտեմբերի 12-ը կապի մեջ ենք եղել իր հետ: Երբ հաջորդ օրվանից մի քանի օր շարունակ զանգ չստացա, հասկացա, թե ինչ է կատարվել: Մի փոքրիկ հույս կար, որն էլ վերջում մարեց: Հետո ընկերոջ մահվան բոթը լսելով՝ համոզվեցի` Նարեկս չկա: Հրամանատարի հետ խոսեցինք, ասաց, որ Նարեկը վիրավոր էր, հիվանդանոցներում փնտրեք: Մի ամիս իրեն փնտրել ենք: Մեծամորում հայրը շատ պատահական համակարգչի վրա տեսնում է Նարեկի նկարը: Ո ՞ւր է իմ երեխան, ասում են` մի ամիս է, ինչ այստեղ է»,-շարունակում է տիկին Ռայան:

«Հեռախոսային վերջին խոսակցության ժամանակ կարծես հրաժեշտ տար` լավ մնացեք, մամ ջան, չվախենաք, թուրք շները փոշմանելու են... Հետո քրոջ` Աննայի հետ էր խոսել: Ասաց` Նարեկ, խոսք տուր, որ տուն ես գալու: Քուր ջան, խոսք եմ տալիս, բայց, Ան, մամային լավ կնայես: Աղջիկս վերջերս է ինձ պատմել իրենց զրույցի այս հատվածի մասին: Երևի այնպիսի տեղում է եղել, որ կանխազգացում է ունեցել, որ գուցե այդտեղից չկարողանա դուրս գալ: Շրջափակման մեջ են եղել` առանց սննդի ու ջրի, հետո երբ պատմում են ամենը, ուղղակի խելագարվում ես: Սա պատերազմ չէր, ցեղասպանություն էր: Նարեկը կարծես մեզ ինչ-որ բան սովորեցնելու համար էր ծնվել, գանձ կորցրեցինք, ու այսպես մնացինք դատարկ: Ոչ միայն մենք, այլ հայրենիքը կորցրեց իր զավակներին»,-եզրափակում է տիկին Ռայան:

Հ. Գ. Նարեկ Սերոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով: Կոմիտաս 39 հասցեում նրա անունով հուշաղբյուր է բացվել, Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի Ռազմագիտության դասարանն անվանակոչվել է Նարեկի անունով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հունիսի). Ընդունվել է Արցախի դրոշը, սահմանափակումներ են կիրառվել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերությունների նկատմամբ. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինըՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտՓաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Բրազիլիայի Իտայպու հիդրոէլեկտրակայանի վրա արևային վահանակների տեղադրումը, ըստ ուսումնասիրության, կարող է կրկնապատկել դրա հզորությունը Քո ձայնը ուժ է, օգտագործի՛ր այն. ՀայաՔվե «Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է Past.am-ի դիտարկումը. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջին սոցհարցումները«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանն արդեն աղքատ չէ Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան «Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Ձուկն էլ արգելեցին. Հրայր ԿամենդատյանԱվարայրը՝ մեծ էկրանին. հուլիսին էկրան կբարձրանա Վարդան Մամիկոնյանի հերոսագործության մասին ֆիլմը (տեսանյութ) Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»Ի՞նչ եղանակ է խոստանում հունիսը«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ