Ապրիլի 10-ին կնշվի Ծաղկազարդի տոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի տոնախմբելու է ապրիլի 10-ին: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Այս կապակցությամբ հայկական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է մանուկների օրհնության հատուկ կարգ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվեն հետևյալ արարողությունները`
1. Առավոտյան ժամը` 10:00-ին, Սուրբ Գայանե վանքի բակում տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ,
2. 11։00 Սուրբ Պատարագ Գայանե վանքում, որից հետո կկատարվի մանուկների օրհնության կարգ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



