Երևանյան տան հյուրասենյակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի՝ պահարանի կախիչից կախված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում այսօր՝ Ժամը 20:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին, հայտնում է shamshyan.com-ը։
Նշված հասցե է ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:
Փրկարարները համատիրության ուժերով, ոստիկանության ծառայողների հետ բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են դի՝ պահարանի կախիչից կախված վիճակում:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



