Կրեմլում չեն բացառել Արևմուտքի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի բացառվում արևմտյան երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորությունը, եթե նրանք շարունակեն արտաքսել ռուս դիվանագետներին։
«Եթե մեր դիվանագետներին արտաքսելու պրակտիկան շարունակվի, ապա այդպիսի պոտենցիալ ռիսկ կա, քանի որ ամեն օր մենք բախվում ենք նման թշնամական գործողությունների։ Դիվանագետներին արտաքսելը նշանակում է փակել նման հարաբերությունների հնարավորությունը»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



