Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Առկա է ռեսուրս, որն օրակարգերն ավելի հստակեցնելու պայմաններում հնարավոր է շատ արագ բազմապատկել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ առկա գործընթացների ֆոնին՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանրահավաք անցկացրեցին: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նախ հանրահավաքին, նշեց, որ այն ավելի շատ իրավիճակային էր:

«Չեմ կարծում, թե այն նախօրոք պլանավորված էր, իսկ նպատակների մասին բավականին բաց էր ասվում. հայտարարվեց, որ այն ապակուսակցական է, հանրության կոնսոլիդացման փորձ է: Այսինքն, օրակարգը Արցախն ու Հայաստանը փրկելն է, ու այդ հանրահավաքին ներքին քաղաքական օրակարգ չի լինելու: Նպատակն էր ցույց տալ, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կա հասարակության պատկառելի մի զանգված, որը չի հաշտվում կապիտուլ յացիայի արդյունքների հետ, չի ուզում թույլ տալ, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի տեսքով նոր կապիտուլ յացիոն ակտ ստորագրվի: Հանրահավաքի նպատակը նաև արտաքին լսարանին մեսիջ հղելն էր, որ այս կոնսոլիդացված հանրության վրա կարելի է հույս դնել. այսինքն, պետք չէ գործող իշխանության այսօրվա քաղաքական մեսիջները ընկալել որպես ամբողջ ժողովրդի ու երկրի կողմից հնչող ազդակ, և ցանկության դեպքում կան ուժեր, որոնք կարող են այլ կուրսով գնալ: Ի վերջո, սա նաև ընդդիմության ու պրոընդդիմադիր հասարակության կողմից, կամա թե ակամա, իշխանությանը տրված ևս մեկ շանս է, ըստ որի՝ այս տրամադրությունները, այս ռեսուրսը քաղաքական կամքի ու ցանկության առկայության դեպքում կարող են օգտագործել բանակցային սեղանի շուրջ»,-ասաց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով, նախօրեին բավականին սոլիդ զանգված էր հավաքվել «Ազատության» հրապարակում. «Առհասարակ, ցանկացած հանրահավաքի կամ զանգվածային ակցիայի դեպքում կազմակերպիչները միշտ մի քանի պլան են ունենում: Երեկ, ըստ իս, մարդկանց զանգվածը քիչ չէր: Կարծում եմ՝ մարդիկ շատ էին, ու այս առումով ևս նախատեսված պլան կար: Տեսանք, որ նրանց միանգամից տուն չթողեցին՝ հայտարարելով նախազգուշացնող ակցիա իրականացնելու մասին: Ու, ըստ էության, բավականին սիմվոլիկ ու հետաքրքիր քայլ արվեց՝ հենց Ֆրանսիայի հրապարակում բարձրացվեց Արցախի դրոշը: Սա այն հրապարակն է, որտեղ, եթե պատկերավոր ասենք, 2018-ից սկսվեց Արցախի դրոշն իջեցնելու գործընթացը: 2018-ին հենց այդ հրապարակից սկսվեց 2018-ի «թավշյա հեղափոխություն» կոչեցյալը: Ֆրանսիայի հրապարակում 2018-ին սկսեցին գործընթացներ, որոնք հանգեցրին Արցախի մեծ մասի անկմանը, նաև ՀՀ անվտանգային համակարգի ջախջախմանը»:

Անդրադառնալով նաև նախօրեի հանրահավաքից դուրս առկա հասարակական տրամադրություններին, դրանց շուրջ մտահոգություններին, Վիգեն Հակոբյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Մոտեցումները, թե, օրինակ՝ ամբողջ հասարակությունն ապատիայի մեջ է, բնորոշ է մեր մտածելակերպին՝ ամեն ինչ ծայրահեղացնելու համատեքստում: Ընդհանուր առմամբ, նույնիսկ ԱԺ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության մի զգալի մասը՝ մոտ 400 հազարը, քվեարկել է ոչ թե իշխանության, այլ հենց ընդդիմադիր ուժերի օգտին: Այսինքն, սա նշանակում է, որ երկրում կա 400 հազար ակտիվ հակաիշխանական կամ ընդդիմադիր հատված: Կա նաև մոտ 800 հազար մարդ, որը չի մասնակցում ընտրություններին: Այսինքն, կարելի է ենթադրել, որ այդ հատվածին չի բավարարում ո՛չ իշխանությունը, ո՛չ տվ յալ պահի ընդդիմությունը: Այդ հատվածը փնտրում է այլընտրանք, բայց նրանց հետ ևս կարելի է աշխատել: Նշանակում է՝ ընտրողների առնվազն կեսն այն պոտենցիալ թիրախն է, որոնց հետ հնարավոր է աշխատել: Այսպես ասենք՝ 400 հազարը սպասում է, թե երբ են իրենց ռեալ առաջնորդելու: Նրանց թվում նաև շատ արմատական տրամադրված զանգվածներ կան, որոնք բավականին պատրաստ են և նույն ընդդիմությունից պահանջում են տարբեր աստիճանի ռադիկալ քայլերի գնալ: Այսինքն, եթե որպես թիրախ վերցնում ես ընտրություններում արձանագրված քո ընտրազանգվածին ու, դիտարկելով իրենց քո պոտենցիալ հետևորդ, աշխատում ես իրենց հետ, արդյունքում բավականին լուրջ ու պատկառելի այդ զանգվածը կարող է շատ ակտիվ լինել: Եթե այդ զանգվածը հավատա, որ իր մասնակցությունը, իր այդ օրվա ու ժամի գործողությունները վճռական նշանակություն ունեն, ապա լինելու է անհրաժեշտ վայրում»:

Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ նախօրեի հանրահավաքն ի սկզբանե արմատական տրամադրություններ չէր հրահրում, որովհետև ուներ կոնսոլիդացնող նշանակություն: «Մինչ հանրահավաքն էլ էր ասվում, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, բոլորս հավաքվում ենք, որ փրկենք Արցախը: Տեսանք նաև, որ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները համապատասխան հայտարարություն ընդունեցին: Այսինքն, ավելի շատ կոնսոլիդացնող, համապետական ու համազգային բաղադրիչներ էր պարունակում: Հիմա՝ եթե օրակարգն ավելի ռադիկալիզացվի, ավելի շատ մարդ կլինի: Այսինքն, եթե անգամ համարենք, որ իշխանությունը 680 հազար հետևորդ ունի, ու եթե աչք փակենք այն հանգամանքի վրա, որ նրանցից լավագույն դեպքում հիմա կեսն է մնացել, ինչպես ցույց են տալիս տարբեր տեղական ընտրությունները, սոցիոլոգիական հարցումները, ապա այսօր կա բավականին լուրջ ու պատկառելի զանգված, որն արդեն իշխանությանը չէ»,ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրուցակիցը նշեց, որ թեպետ չի կարող ասել, որ նշված հատվածն արդեն ընդդիմության հետևորդն է, բայց, ըստ նրա, ընդդիմությունը հիմա նվազագույնը 400 հազար հետևորդ ունի. «Իսկ մնացածը, նաև չկողմնորոշվածները, ըստ իս, սպասում են, որպեսզի լուրջ այլընտրանքային իդեաներ կամ այլընտրանքային ինչ-որ տարբերակներ, դեպքեր, ուժեր լինեն: Այս տեսանկյունից նախօրեի հանրահավաքն էլ ցույց տվեց, որ կա ռեսուրս, որն օրակարգերն ավելի հստակեցնելու պայմաններում հնարավոր է շատ արագ բազմապատկել»:

Վերջում, անդրադառնալով Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների շուրջ զարգացող գործընթացներին, Արցախի մասով իշխանության «անկեղծ» հայտարարություններին, նաև «խաղաղության պայմանագրին» անվերապահ հավատարմությանը՝ Վիգեն Հակոբյանը նշեց. «Ներքին դաշտում նույնիսկ բավականին թշնամաբար տրամադրված լինելով «խաղաղության դարաշրջանի» հակառակորդների նկատմամբ՝ իշխանությունը բավականին բաց ու համառ կերպով փորձում է այդ գաղափարն առաջ տանել: Բացի այդ, փորձում է այդ գաղափարը դարձնել իր ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական բրենդը: Իշխանությունն ինքը շատ լավ հասկանում է, որ այն բավականին բարդ ու բավականին վատ հետևանքներ կարող է ունենալ, բայց փորձում է «խաղաղության դարաշրջանի» լոզունգներով իրեն աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային գործոն ներկայացնել: Դրա տակ ես ավելի շատ PR, քան ռեալ հնարավորություններ եմ տեսնում, որովհետև, բարեբախտաբար, դա կախված չէ միայն իրենցից»:

Այս համատեքստում նա հիշեցրեց ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը. «Երբ ՀՀ-ից հայտարարեցին, որ գնում են «խաղաղության պայմանագրի» ու Ադրբեջանի 5 կետերի հետ ամբողջությամբ համաձայն են, Մ. Զախարովան, ըստ էության, ասաց՝ շատ լավ եք անում, որ գնում եք խաղաղության, բայց հիմա դրա ժամանակը չէ: Այսինքն, հասկացրեց, որ նշվածն իրենց պրոյեկտը չէ: Հասկացրեց, որ, համենայն դեպս, «մեզ հետ չեք համաձայնեցրել, մինչդեռ մենք ենք ձեր երաշխավորը»:

Իսկ իշխանությունները բաց տեքստով ասում են, որ, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ են գնալու ու այդ պարագայում ինչ էլ դեմ տան՝ խաղաղության դիմաց ստորագրող են: Այդուհանդերձ, մենք մի բան պետք է հասկանանք: Աշխարհում, առավել ևս, այս տարածաշրջանում, ընթացող յուրաքանչյուր գործընթաց դիտարկվում է Ռուսաստան-Արևմուտք լրջագույն և սուր հակամարտության պրիզմայի ներքո: Այսինքն, բոլոր գործընթացները մեծ քաղաքական խաղատախտակի մասեր են: Դրանք կարող են ուժեղացվել, թուլացվել, ոչնչացվել, կարող են նաև սակարկության առարկա դառնալ: Այս ժամանակաշրջանում աշխարհը եռում է, բայց իշխանությունն ասում է՝ «խաղաղության դարաշրջան» ենք սկսում: Իրականում պետք է կարողանաս այս ժամանակահատվածում ինչ-որ խաղեր տալ: Իսկ պարտված, ջախջախված ու որևէ ռեսուրս չունեցող երկրների պարագայում այդ «կարողանալը» միայն մեկ դեպքում է լինում. դա, ըստ էության, կապիտուլյացիան է»:

Վիգեն Հակոբյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ չի կարծում, թե մոտակա շրջանում կարող է փաստաթուղթ ստորագրվել, որովհետև մի կողմից, ինչպես նշեց, կա Ռուսաստանի դիրքորոշումը. «Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է ԱՄՆ-ի, նաև ֆրանսիացիների ակտիվությունը: Հասկանում է մանավանդ ԱՄՆ-ի ակտիվությունը: Այն, որ Նիկոլ Փաշինյանն սկսել է Բլինկենի հետ շատ հաճախակի խոսել, դա Ռուսաստանի տակից գործընթացը տանելու փորձ է: Տարբեր ճակատներ բացելով՝ ԱՄՆ-ն հնարավորինս ուզում է թուլացնել Ռուսաստանին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ