Նավաբեկություն Միջերկրական ծովում. կա ավելի քան 90 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջերկրական ծովում նավի խորտակման հետևանքով ավելի քան 90 միգրանտ է զոհվել: Նրանք փորձում էին Լիբիայից հասնել եվրոպական ափեր։ Իտալական Avvenire թերթի տվյալներով՝ փչովի նավակում մոտ 100 մարդ է եղել, գրում է ՏԱՍՍ-ը։
Այս տեղեկությունը, ինչպես նշում է հրատարակությունը, հիմնված է չորս մարդու ցուցմունքների վրա, որոնք փրկվել են նավաբեկության գոտում գտնվող Algria 1 տանկերի անձնակազմի կողմից:
Նավը շարժվում է դեպի Լիբիա։ Ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ «Բժիշկներ առանց սահմանների» ներկայացուցիչները պնդում են, որ փրկվածներին հետ չուղարկեն Լիբիա, և պահանջում են «անվտանգ նավահանգիստ» տրամադրել նրանց իջնելու համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



