Ուկրաինան և Ռուսաստանը գերիների փոխանակում են կատարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր՝ ապրիլի 1-ին, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Զապորոժյեի շրջանում գերիների փոխանակում է տեղի ունեցել։ 86 ուկրաինացի զինվոր ազատ է արձակվել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։
Տիմոշենկոյի խոսքով՝ ռուսական գերությունից ազատվել է 86 ուկրաինացի զինծառայող։ Նրանց թվում է 15 կին։ Նա նաև նշել է, որ ազատ արձակված զինծառայողներն արդեն ապահով վայրում են և այժմ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։
Փոխանակման մանրամասները չեն հաղորդվում, չի հաղորդվում, թե քանի ռուս գերի է Ուկրաինան փոխանացել իր զինվորականների դիմաց։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ փոխանակումը տեղի է ունեցել նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



