Ղազախստանը մտադիր չէ օգնել Ռուսաստանին՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները. նախագահի աշխատակազմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում Ղրիմը ՌԴ-ի կազմի մեջ և մտադիր չէ օգնել Ռուսաստանին՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները, Euroactive-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թիմուր Սուլեյմենովը։
«Ղազախստանը չի լինի ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու գործիք։ Մենք կկատարենք պատժամիջոցները… Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել Ռուսաստանում և ներդրումներ ներգրավել Ռուսաստանի համար. մեր տնտեսությունն այլ կերպ չի կարող գործել։ Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերահսկենք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները և պատժամիջոցների տակ գտնվող անձանց կամ կազմակերպությունների ցանկացած ներդրում»,- ասել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



