Պեսկովը հերքել է Պուտինի՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին տեղեկությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վահանաձև գեղձի քաղցկեղ ունի և վիրահատվել է ուռուցքաբանական հիվանդությունների հետ կապված, չի համապատասխանում իրականությանը։
Համապատասխան լուրերը, որոնք հայտնվել են մի շարք լրատվամիջոցներում, հերքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչի մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է «Էխո Մոսկվի»-ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։
Լրագրողի խոսքով՝ Կրեմլի ներկայացուցիչը նման հայտարարություններն անվանել է «հորինվածք և սուտ»։
««Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Վլադիմիր Պուտինը քաղցկեղ չունի» հարցին Պեսկովը պատասխանել է. «Ճիշտ է»»,- գրել է Վենեդիկտովը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



