ԱՄՆ Պետդեպն ամերիկացիներին կոչ է արել լքել Ուկրաինան և ՌԴ-ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ քաղաքացիները, որոնք գտնվում են Ռուսաստանում և Ուկրաինայում, պետք է անհապաղ լքեն այդ երկրները։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Վերջին շաբաթների ընթացքում մենք ստացել ենք տեղեկություններ այն մասին, որ ռուսական անվտանգության ուժերը հայտնաբերել և ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիներին Ուկրաինայում և Ռուսաստանում: Մեր խորհուրդը հիմնված է այս թարմացված տվյալների վրա», - ասել է Փրայսը:
Միաժամանակ նա ասել է, որ ԱՄՆ-ի այն քաղաքացիները, որոնք գերեվարվել են Ուկրաինայում, տեղափոխվել են Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքներ, որտեղից էլ նրանց տեղափոխել են Ռուսաստան։ Արդյունքում ձերբակալվածներն ազատ են արձակվել։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



