Երևանի քաղաքապետը՝ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու մասին․ «Քննարկումներ եղել են»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում գուցե պարոն Ավինյանին կնշանակեմ փոխքաղաքապետի պաշտոնում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետն անդրադարձել է նաև շրջանառվող լուրերին, թե Ավինյանն է կառավարում Երևանի քաղաքապետարանը։ Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ նորություններին և անձնական շփում Ավինյանի հետ ե՞րբ ք ունեցել, քաղաքապետը պատասխանեց.
«Պարոն Ավինյանի հետ անձնական շփում եղել է նախագահի երդմնակալության օրը: Շատ լավ հարաբերությունների մեջ ենք, գործընկերային: Երբ դեռ փոխվարչապետ էր, տարբեր քննարկումներ ենք ունեցել: Նմանատիպ լուրերին փորձում եմ ուշադրություն չդարձնել:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



