Ուկրաինացի պաշտոնյան հայտարարել է, թե Ռուսաստանը փորձում է սպանել Զելենսկուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, թե ռուսները «դեռ փորձում են սպանել Վլադիմիր Զելենսկուն»։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռուսները չորս անգամ կրակել են նախագահի աշխատակազմի մոտ։ Բացի այդ, նրանք ցանկանում են ռազմաքաղաքական բարձր ղեկավարությունից «հեռացնել» ինչ-որ մեկին, մասնավորապես՝ հենց Արեստովիչին։
«Ձեր հնազանդ ծառան, ի դեպ, առաջին հնգյակում է, սա օպերատիվ տվյալներից է: Քանի որ ընթանում է բանակցային գործընթաց, ապա հարվածել նախագահի աշխատակազմին, որտեղից ընթանում է այս գործընթացը տեսակապով, նշանակում է կտրել բանակցությունների քո բոլոր ուղիները: Իսկ եթե բանակցություններ չլինեն, սա բոլորովին այլ իրավիճակ է»,- ասել է Արեստովիչը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



