Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի․ դատական նիստին չէր ներկայացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը ՀՀ երկրորդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը բացակայության պատճառով։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։ Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։ Պաշտպանը դատարանին դիմեց՝ անհրաժեշտության դեպքում մանրամասները քննարկել դռնփակ նիստում։
Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



