ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Դոլմաբահչեի պալատ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել են Ստամբուլի Դոլմաբահչե պալատ, որտեղ տեղի կունենան կողմերի բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ավելի վաղ Դոլմաբահչե ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչ երկկողմ բանակցությունները տեղի կունենա կարճատև եռակողմ հանդիպում։
Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը օգուտ կբերի բանակցային գործընթացին։
Էրդողանն ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը խորապես տխրեցնում է Թուրքիային, որը Ռուսաստանի և Ուկրաինայի հարևանն ու բարեկամն է։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



