Օդանավակայանում հայտնաբերվել է 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության մեղադրանքով հետախուզվողը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Սպիտակի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողները դեկտեմբերի 25-ին` ժամը 15.30-ին, օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1981 թ. ծնված Ալեքսանդր Պ.-ին, ով 2013 թ. հունիսի 14-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի մեղադրանքով (Սեռական հարաբերությունը տա սնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` Ալեքսանդր Պ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Տաշիրի բաժնի ՁՊՎ:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



