Քիմ Քարդաշյանի դուստրը «դիմահարդարել» է իր մորաքույր Քլոեին
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստր Նորթը առաջին անգամ իրեն փորձել է որպես դիմահարդար։ Իր նկատմամբ նման փորձ իրականացնել թույլատրել է Նորթի խիզած մորաքույրը՝ Քլոե Քարդաշյանը։
«Ես առաջին հաճախորդն եմ»,- կատակել է Քլոեն՝ նկարը դնելով իր Instagram-յան էջում։
Դատելով նկարներից, ամանորյա օրերը Քլոեն անցկացնում է իր քույրերի երեխաների հետ։ Նա նկարվում է ամանորյա տոնածառի մոտ Քորթնի Քարդաշյանի երեխաների՝ Պենելոպե Դիսիկի և Մեյսոն Դիսիկի հետ։
Նկարներից նաև երևում է, որ Քլոեն զգալիորեն նիհարել է։ Նա պատմել է , որ կորցրել է 5 կիլոգրամ՝ իր սննդակարգից հանելով կաթնամթերքը։
«Ես շատ էի սիրում կաթ և պանիր, բայց երբ իմացա, թե ինչ են անում դրանք մեր օրգանիզմի հետ, հանեցի դրանք իմ սննդակարգից։ Արդյունքում ես մեկուկես ամսում նիհարեցի 11 ֆունտ՝ չանելով ուրիշ ոչինչ»,- պատմել է Քլոե Քարդաշյանը։




1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



