Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում գրականության թվայնացման գործընթացը նոր թափ է ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գրադարանների ոլորտն օրենսդրական դաշտի առումով կարգավորված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ` ամփոփելով 2015 թվականին իրականացված աշխատանքները:

«2012 թվականին «Գրադարանի և գրադարանային գործի մասին» օրենքի ընդունումից հետո կառավարության 9 որոշում է ընդունվել, որոնք վերաբերել են  գրադարանների հանրային կարգավիճակին, թվայնացման կարգավորումներին: Մի շարք կարևոր ուղղություններ կան, որոնցում քայլ առ քայլ առաջ ենք գնում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:

Նա շեշտեց, որ թվայնացման գործընթացը նոր թափ է ստացել: «Բաց հասանելիության սկզբունքով արդեն տեղադրված է գրականության 3 միլիոն թվայնացված էջ: 700-ից ավելի հնատիպ գիրք է թվայնացել: Սրանք ևս հասանելի են: Թվայնացված 3 միլիոնի կեսը պարբերական մամուլի էջերն են: Մենք առաջնահերթություն ենք տալիս այն թերթերին ու պարբերականներին, որոնք հազվագյուտ են, պակաս հասանելի են»,-հավելեց Ներսես Տեր-Վարդանյանը`շեշտելով, որ 2016-ի առաջնահերթ ուղղություն է հայ գրականության թվայնացումը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի խոսքով`Հայաստանյան գրադարանների միացյալ ավտոմատացված ցանցի`ALEPH-ի մասնակից գրադարանների մուտքագրված միավորների թիվը կազմում է 1 միլիոնից ավելի:

«Մյուս ծրագիրը`հանրային գրադարանի կարգավիճակ տալուն է վերաբերում, որը մենք 2013 թվականից սկսեցինք իրականացնել: Խոսքը վերաբերում է որոշակի չափորոշիչներին համապատասխանող գրադարաններին հանրայինի կարգավիճակ տալուն: Դրան հետևում են մի շարք օժանդակություններ: Դրանք մասնավորապես վերաբերում են կահույքի, համապատասխան տեխնիկայի տրամադրմանը: Այսօր մենք արդեն ունենք հավատարմագրված 34 գրադարան, որոնց տրամադրվել են նյութատեխնիկական հնարավորություններ»,-նշեց նա`հավելելով, որ յուրաքանչյուր տարի նոր գրադարաններ են միանալու ծրագրին:

Ներսես Տեր-Վարդանյանը շեշտեց, որ առաջընթաց կա գրադարանների վերանորոգման առումով:

«Հայաստանի ազգային գրադարանում վերանորոգվել է կատալոգի բաժին և վարչական շենքը, որում ներառված են մի շարք ընթերցասրահներ: Ընթերցողների համար անհրաժեշտ պայմանները ստեղծված են, ապահովված է ջեռուցումը, wi-fi-ը»,- շեշտեց նա:

Այս տարի գրադարանավարի օրվա առթիվ կազմակերպվել է շուրջ 300 միջոցառում`100-ից ավելի գրադարանում: Արդյունքում սահմանամերձ համայնքային գրադարանները համալրվել են ավելի քան 3000 գրքով: Շարունակվել են համայնքային գրադարանավարների վերապատրաստման դասընթացները:

 

Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱրշակ Կարապետյանի ահազանգը․ Հայաստանը կանգնած է կործանման եզրինԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Դատարանը չհիմնավորված համարեց մեղադրանքը և մերժեց կալանքի միջնորդությունը․ Ռազմիկ Բաղդասարյան Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՈ՞ւր է տանում ԿԸՀ-ի «երրորդ ճանապարհը»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Պետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանՓրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց են հարվածել Իսրայելի ագրեuիան խնդիր է դարձել ողջ աշխարհի համար. Ֆիդան ԱԱ-2026. Կոլումբիան լարված պայքարում հաղթեց Ուզբեկստանին ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռшզմական դաշինք, որը հավատարիմ է կnշտ գծին. Հեգսեթ Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ փոխարժեքներ են առաջարկում բանկերըԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ամբողջական տեքստը հրապարակվել է․ CNN ԱԱ-2026․ Անգլիան, Գանան, Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»