Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տասնամյակների «գերությունից» հետո «Քամփ Արմեն»-ը կգործի՝ Թուրքիայում դառնալով միակ հայկական զարգացման կենտրոն ճամբարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Լուսահոգի Հրանտ Գյուզելյանը Թուզլայի հայկական ճամբարի՝ «Քամփ Արմեն»-ի մասին իր հուշագրության մեջ անդրադառնում է 1960-68 թթ-ին՝ նշելով, որ Անատոլիայում շատ կորսված հայ ընտանիքներ կան․ եթե այնտեղ մնան, պիտի հեռանան իրենց ինքնությունից։ Նկատենք, որ դրանից առաջ նա, նույնպես այնտեղ լինելով, իր կյանքի ընթացքում շատ նեղություններ էր կրել։

Երբ մեծ նվիրյալը Պոլսի Գեդիկփաշայի Հայ ավետարանչական եկեղեցում սկսում է իր ծառայությունը, ասում է՝ ինչո՞ւ այնտեղի մեր զավակներին էլ չբերենք, որ յուրայինների մեջ լինեն։ Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք սրբազանի նախաձեռնությամբ մի խումբ հոգևորականներ գնում տեսնում են, որ Անատոլիայի տարբեր շրջաններում եղեռնից մազապուրծ եղած բազմաթիվ հայեր կան, որոնք քրդախոս են․ հայերեն, ինչպես նաև թուրքերեն չգիտեն, նույնիսկ չգիտեն հայ լինելու և քրիստոնեության մասին։ Մտածում են՝ եթե այստեղ մնան, պիտի իսլամացվեն ու ձուլվեն, ուստի կամաց-կամաց նրանց երեխաներին հավաքենք և Պոլիս տանենք։

Եկեղեցու նկուղում սենյակներ կային․ մի քանի հոգու բերելուց հետո տեսնում են, որ մյուս հայերն էլ են ուզում իրենց զավակներին ուղարկել։ Գնում են գյուղերը և ամեն տեղից հավաքում հայ երեխաների և բերում հայաշունչ Պոլիս՝ Գեդիկփաշայի հայկական եկեղեցու գիշերօթիկ դպրոցում կազմակերպելով նրանց կանոնավոր կրթության հարցը։ Այստեղ Անատոլիայից եկած հայ փոքրիկները, որոնց մեջ մեծամասնություն էին որբեր, ինչպես նաև չքավոր ընտանիքների երեխաներ, աստիճանաբար հայերեն են սովորում՝ ճանաչելով իրենց արմատներն ու սեփական ժողովրդին։ Նրանց ծնողները շատ են ուրախանում սեփական ինքնությունը բացահայտելիս, վերջապես հասկանում են, թե ինչ ազգի են պատկանում։ Այս իրադարձությունը նրանց քաջալերում է․ մեկը մյուսից տեղեկանալով՝ իր երեխային ուղարկում է կրթվելու՝ փրկելով իսլամացման ու ձուլման վտանգից։

Ժամանակի ընթացքում հայ աշակերտների թիվն ավելանում է, և անհրաժեշտություն է առաջանում նաև նրանց ամառային շրջանը նպաստավոր պայմաններում կազմակերպելու հարցը։ Մտածում են՝ եթե փոքրիկներին գյուղ ուղարկեն, ապա այնտեղ նրանց պիտի միայն դաշտերում աշխատեցնեն, և ինչ սովորել են, պիտի ջուրն ընկնի։ Որոշում են քաղաքից հեռու՝ աչքից հեռու մի տեղ հողատարածք գնել, որն ավելի մատչելի կլինի, և որտեղ երեխաներն ավելի ազատ կլինեն։ Պոլսի Թուզլայի շրջանում՝ ծովեզերքին մոտ վաճառվող բաց ու ամայի տարածք են գտնում և այստեղից-այնտեղից դրամ հավաքում՝ գնելով այն։ Սկզբնական շրջանում բացօթյա ճամբար են կազմակերպում՝ ապրելով վրաններում, քանի որ շենք չկար։

Թուզլայի «Քամփ Արմեն»-ի շենքը կառուցվում է 1962 թվականին, աշակերտների անմիջական ջանքերով, Հրանտ Գյուզելյանի քաջալերանքով և փոքր խնայողությամբ․ այդ փոքրիկ ձեռքերը ջուր, ցեմենտ, ավազ, աղյուս կրեցին և քարը քարի վրա դրեցին։ Քամփը հուշարձանի պես կառուցեցին և անունը «Քամփ Արմեն» կոչեցին, որը դարձավ անմոռանալի հոգևոր ժառանգություն։

Շուրջ 15 տարի հայկական ճամբարը անխափան գործեց՝ իր գիրկն առնելով Անատոլիայից եկած ավելի քան 1500 հայ մանուկների, որոնք ամառային արձակուրդներին հոգատար միջավայրում իրենց ինքնությանն էին մոտենում՝ սովորելով մայրենին և շփվելով ազգակիցների հետ։ Ավելին՝ նրանք և նրանց զավակներն այսօր ապրում են աշխարհի տարբեր կողմերում, և շատերը երևելի անուններ են։

Եվ այժմ, երբ երկարատև պայքարից հետո Թուրքիայի իշխանություններից «Քամփ Արմեն»-ի վերակառուցման նոր նախագծի իրագործման արտոնությունն ենք ստացել և սկսելու ենք շինարարական աշխատանքները, մեր համայնքի երեխաների հետ հայկական ճամբարում ուզում ենք գրկել նաև Հայաստանից Թուրքիա արտագաղթած հայաստանցի ընտանիքների երեխաներին։ Նշենք, որ հայաստանցի աշակերտները տարիներ ի վեր Թուրքիայում կրթություն են ստանում մեր եկեղեցու երդիկի տակ՝ Հերիքնազ Ավագյանի հիմնադրած «Հրանտ Դինք» վարժարանում, որը գործում է Պոլսո Հայոց պատրիարքարանի, պոլսահայ համայնքի, մասնավորապես՝ կամավոր հոգաբարձուներ տեր և տիկին Հորոզօղլուների և հայաստանցի կամավոր ուսուցիչների ջանքերով։

Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր մինչ օրս մեզ հետ էին այս ճանապարհին և իրենց ներդրումն են ունեցել։ Հուսով ենք, որ դեռ շատերն էլ կմիանան այս նախագծի իրագործմանը, որը պատմական իրադարձություն է»,- «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Պոլսի Գեդիկփաշայի Հայ ավետարանչական եկեղեցու Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն։

Նրա հետ մեր ամբողջական զրույցը՝ ստորև.

- Հարգելի՛ Վերապատվելի, ե՞րբ և ինչո՞ւ արգելվեց «Քամփ Արմեն»-ի գործունեությունը։

- 1980-ականներին Թուրքիայում իշխանությունն անցնում է զինվորական կառավարության ձեռքը, որի ընթացքում ամեն բան տակնուվրա է լինում։ Զինվորական իշխանության ներկայացուցիչները սկսում են միջամտել հայկական ճամբարի գործունեությանը։ Նրանք հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ եք այս երեխաներին այնտեղից այստեղ բերել՝ առաջ տանելով անհիմն մեղադրանք, որ իբր «Քամփ Արմեն»-ը կառավարության հանդեպ վատ մտադրություններ ունի։ Բնականաբար, «Քամփ»-ը ներկայացնում է եղելությունը՝ ասելով, որ մեր ազգի զավակներն են, սակայն կառավարությանն այդ ամենը պետք չէր։

Հրանտ Գյուզելյանն այս նյութի շուրջ հետապնդվում և ենթարկվում է հալածանքների․ նրան մեղադրանք են ներկայացնում ճամբարում ահաբեկիչներ պատրաստելու համար և դատապարտում ազատազրկման 8 ամիս ժամկետով։ Շատ նեղություններից հետո նրան ազատ են արձակում՝ պահանջելով ու սպառնալով, որ լքի Թուրքիան, թե չէ իր հետ ավելի վատ բաներ կպատահեն։ Գյուզելյանը հարկադրաբար մեկնում է Մարսել՝ իր կյանքի մնացած տարիներն ապրելով այնտեղ։

Այդ շրջանում Հրանտ և Ռաքել Դինքերը հանձն են առնում ճամբարի խնամակալությունը մինչև 1983 թվականը։ Ավելին՝ պետությունը նոր դատեր է բացում երկրում գործող բոլոր քրիստոնեական կառույցների, նաև մեր եկեղեցիների դեմ՝ բռնազավթելով ամբողջ կալվածքները․ արդյունքում ավարտվում է նաև «Քամփ»-ի կյանքը։

- Ե՞րբ տեղեկացաք «Քամփ»-ի փակման լուրին։

- Երբ 1992 թվականին սկսեցի իմ ծառայությունը նույն եկեղեցում, այդ ժամանակ ամեն բան վերջացած, և բոլոր դատական գործերը փակված էին։ Իսկ երբ լսեցի այդ մասին, ասացի՝ անթույլատրելի է պատահածը և դատական հայց ներկայացրի՝ պահանջելով եկեղեցուն պատկանող հողատարածքը։

Դատավարությունը թեև տասնամյակներ տևեց, սակայն երբեք թույլ չտվի, որ այն մոռացվի․ միշտ թուրքական մամուլում և հեռուստատեսությամբ բարձրաձայնում էի այդ մասին, որ նման պատմություն կա, և պետք է մեզ ետ վերադարձնեն մեր հողերը։ Մի խոսքով՝ միշտ տաք էի պահում այս թեման, և ,անշուշտ, նաև հավատքով աղոթում էինք։ Վերջապես երկար տարիների պայքարից հետո՝ 2015 թվականի հոկտեմբերի 27-ին, «Քամփ»-ի հողատարածքը դատարանի վճռով մեզ վերադարձվեց։

Թուրքիայի դատական իշխանությունները, կարելի է ասել, սատարեցին այս գործը, որի շնորհիվ էլ արդարությունը հաստատվեց դրական ավարտով։ Իհարկե, ազգայնական ուժերը միշտ էլ խոչընդոտել են, թե չէ այս գործն ավելի շուտ կավարտվեր։

- «Նոր զարթոնք»-ի պոլսահայ երիտասարդների գործն ինչպե՞ս եք գնահատում այս պայքարում։

- «Նոր զարթոնք»-ի երիտասարդները շատ լավ գործ սկսեցին։ Երբ 2015 թվականի ապրիլի 24-ին տարածվեց հաղորդագրություն այն մասին, որ «Քամփ»-ը ծախված է, և պետք է շենքը փլուզեն, այս երիտասարդները բոլորին ոտքի հանեցին և 175 օր ցույցերով, երթերով, որին նաև միացան թուրքեր ու քուրդեր, մեծ դիմադրության ալիք բարձրացրին Թուրքիայում։ Այս ամենի համար նաև քաջություն, հավատք ու հույս էր պետք։

Մեր ժողովուրդն ավելի շատ սիրում է լռել, հեռու մնալ նման նախաձեռնություններից, մինչդեռ երիտասարդները չլռեցին և հիանալի գործ արեցին․ երանի թե Թուրքիայում ապրող բոլոր հայերը այս երիտասարդներին հետևեին, քաջալերեին՝ ասելով՝ կեցցե՛ն նրանք, կարևոր գործեր արեցին, կեցցե՛ երիտասարդների այս տեսակը, հետևենք նրանց, թև ու թիկունք լինենք, օգնենք բարոյապես կամ նյութապես, բայց, ցավոք, նման բան չպատահեց։

Մեր համայնքը դեռ փակված է, դրսում՝ հանրային կյանքում, պայքարում բացվել չի ուզում։ Ավելին՝ եկեղեցիներն էլ չեն ուզում բացվել․ երբ մենք այստեղ՝ մեր եկեղեցու հարկի տակ սկսեցինք հայաստանցի երեխաների կրթությունը կազմակերպելու գործը, մյուսներն ի՞նչ ասացին․ տեղ ունեին, բայց չտվեցին, չտվեցին, որովհետև դյուրին բան չէր, և քաջություն ու հավատք էր պետք։

- Այժմ ի՞նչ ծրագրեր կան «Քամփ Արմեն»-ի տարածքի հետ կապված։

- Եթե կարողանանք իրականություն դարձնել «Քամփ»-ի հետ կապված մեր մտահաղացումը, ինչպես «Թումոյի» օրինակն է, և նմանատիպ շենք կառուցենք, որ աշակերտներն էլ այնտեղ հնարավորություն ունենան զարգացնելու իրենց գիտելիքները, հիանալի կլինի։ Ավելին՝ այնտեղից անուններ դուրս կգան ի լուր աշխարհի, և մեր ժողովրդի անունը պիտի արժևորվի։ Այն մեզ համար մեծ հարստություն պիտի դառնա։ Նախևառաջ մեր մտքում հայ երեխաներն են, իսկ հետագայում գուցե նաև օտարազգիները, նաև թուրքերը մասնակցեն, որոնք, կողք կողքի գալով, առիթ կունենան ճանաչելու՝ ով է հայը։

Մենք երազում ենք, որ աշխարհի չորս կողմերում ապրող հայ երեխաները ժամանակ առ ժամանակ հնարավորություն ունենան գալ այստեղ, մեկ շաբաթ մնալ և շփվել իրար հետ, ճանաչել միմյանց։ Թող նրանց միջև բարեկամություններն էլ շատանան, որ ասեն՝ այստեղ էլ բարեկամ ունեմ, այնտեղ էլ։ Մի խոսքով, ապագայում «Քամփ Արմեն»-ի նոր նախագիծը խոստանում է լինել աշխարհը կապող կենտրոն։ Հավատում ենք՝ այն մոտ ապագայում դառնալու է Թուրքիայում միակ և առաջին ճամբարը, որ գործելու է իբրև երիտասարդական զարգացման կենտրոն՝ դառնալով հայ և, ինչու ոչ, նաև օտարազգի երեխաների երազանքը:

«Քամփ Արմեն»-ի նախագիծի մակետները

- Ի՞նչ եք մտածում հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման մասին։

- Այս գործընթացի համար երկար ժամանակ է պահանջվելու։ Երկու ժողովուրդներն էլ ունեն ծայրահեղականներ․ հայերի մեջ կան թուրքերին ատողները, թուրքերի մեջ էլ՝ հայերին ատողները, սակայն երկու հանրություններն էլ մեծ մասամբ ցանկություն ունեն հաշտվելու։ Օրինակ՝ Թուրքիայում ապրող բազմաթիվ հայաստանցիներ կան, որոնց որևէ մեկը չի անհանգստացնում, և սրանից հետո էլ չեն անհանգստացնի, սակայն, եթե փոքրիկ գյուղերը գնաս, անշուշտ, այնտեղ պատկերը այլ է։

Երբ երկու երկրներ մոտենան, կառավարող մարդկանց լեզուներն էլ կփոխվի։ Եթե նրանց լեզուն փոխվի, ժողովրդի լեզուն էլ կփոխվի։ Ամեն բան իշխանության գլուխ կանգնած գործիչների լեզուներից՝ հռետորաբանությունից է կախված․ երբ վերջիններս թշնամություն են քարոզում, ժողովուրդն էլ դառնում է կրողը և հակառակը՝ եթե ասեն՝ մենք այլևս բարեկամ ենք, ժողովուրդն էլ այդ կերպ կվերաբերի։ Այս ամենից հետո միայն, եթե մեր սահմանները բացվեն, ավելի լավ կլինի, ժողովուրդները ավելի կմտերմանան։ Ասել է թե ժողովուրդների միաբանության ոգին կսկսի գործել։

Աղբյուր

Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով