«Կցանկանայի՞ք Հայաստանն այնքան հզոր երկիր լիներ, որ Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի ժամանակ կարողանար իրեն թույլ տալ մտնել եւ ազատել նրանց․․․»․ Սարիկ Անդրեասյան
ԲԼՈԳՌեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախում պատերազմի օրերին ակտիվորեն աջակցում էր հայերին։ Անդրեասյանը 2020թ․-ին գրեթե ամեն օր անդրադառնում էր կոնֆլիկտին, եւ երբ Ադրբեջանը պրովոկացիայի է դիմել Արցախում, չի կարողացել լռել։ Ռեժիսորն անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ նոր գրառում է կատարել։
«Ես հարց ունեմ իմ սիրելի հայերին։ Ասացեք, իսկ դուք կցանկանայի՞ք, որ Հայաստանն այնքան հզոր երկիր լիներ, որպեսզի 80-ականների վերջին, երբ Բաքվում եւ Սումգայիթում կոտորում ու գնդակահարեում էին հարյուր հազարավոր հայերի, երկիրը կարողանար իրեն թույլ տալ մտնել եւ ազատել նրանց։ Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե Հայաստանը կարողանար փրկել իր մարդկանց մի ամբողջ գենոֆոնդը ցեղասպանությունից՝ հակառակ նրան, թե ինչ կասեին ուրիշները։ Իմ պատասխանն է՝ այո», - իր Instagram-ում գրել է Սարիկ Անդրեասյանը։




















































