Մահացել է Foo Fighters ռոք խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է ամերիկյան Foo Fighters ռոք խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը։ Երաժիշտը 50 տարեկան էր։ Այս մասին հաղորդվում է խմբի թվիթերյան միկրոբլոգում։
«Foo Fighters-ի ընտանիքը ցնցված է մեր սիրելի Թեյլոր Հոքինսի ողբերգական և վաղաժամ մահով։ Նրա երաժշտական ոգին ու վարակիչ ծիծաղը կապրեն մեզ հետ հավերժ։ Մեր սրտերը նրա կնոջ, երեխաների և ընտանիքի հետ են», - ասված է հաղորդագրության մեջ:
Երաժշտի մահվան պատճառները չեն հաղորդվում։ Հայտնի է, որ վերջին ամիսներին խումբը շրջագայում էր Հարավային Ամերիկայում։
Թեյլոր Հոքինսը ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերթ քաղաքում։ Իր երաժշտական կարիերան նա սկել է Sylvia խմբում, իսկ 1997 թվականին միացել է Foo Fighters-ին՝ դառնալով խմբի ամենաճանաչված անդամներից մեկը։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



