Ինչ վիճակ է այս պահին Խրամորթում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱսկերանի շրջանի Խրամորթ գյուղում այս պահին իրադրությունը հանգիստ է: «Փաստինֆո»-ին հայտնեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը.
«Ներկա դրությամբ Խրամորթում հանգիստ է, հրետակոծություն չկա, կրակոց չկա, ամեն ինչ խախանդ է, ամեն ինչ լավ է, սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել»,-մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել:
Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



