Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՐՏԻ). Սկսվել է Հյուսիսային պողոտայի շինարարությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բանգլադեշ՝ Անկախության օր, Մալի՝ Ժողովրդավարության օր, Ուկրաինա՝ Ազգային Գվարդիայի օր, Վիետնամ՝ Երիտասարդության օր, Զրադաշտականներ` Զրադաշտի ծննդյան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1701- հիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությունը:

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Սալիմովի, Թեյմուր բեկ Նովրուզովի և Ալի աղա Շիխլինսկու ղեկավարած զորքերը փորձել են գրավել Դալի Ղազարի զորքի կողմից պաշտպանվող Ասկերանը և շրջակա բնակավայրերը։

1958- վախճանվել է բանաստեղծ Ազատ Վշտունին:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նեպալի հետ։ 1999- Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին («Դոկտոր մահ») մեղավոր է ճանաչել էֆթանազիա իրականացնելու համար։

2002- պաշտոնապես սկսվել է Հյուսիսային պողոտայի շինարարությունը:

2006- Վաշինգտոնում Հայաստանի ու «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջև կնքվել է համաձայնագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը պետք է ստանար 235 միլիոն դոլար։

2007- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է կառավարության հրաժարականը` կապված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետ:

2008-Հյուսիսային պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկանները սկսել են բերման ենթարկել պողոտայով «քաղաքական զբոսանք» իրականացնող անձանց։

2008- վախճանվել է ֆրանսահայ երգիչ Ժակ Դուվալ յանը։ 2014- կառավարության որոշմամբ Հայկական ատոմակայանի շահագործումը երկարացվել է ևս 10 տարով:

2020-«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային վարակից մահվան առաջին դեպքը Հայաստանում։

2021- Մարտի 1-ի գործն անակնկալ զարգացում է ունեցել։ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին։

ԱՇԽԱՐՀ

1169- Սալահ ադ Դինը դարձել է Եգիպտոսի էմիր։

1483 -ծնվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը։ 1668 -Անգլիան ստացել է Բոմբեյի նկատմամբ հսկողություն։

1713 -Իսպանիան Անգլիային իրավունք է տվել զբաղվել ստրկավաճառությամբ իր ամերիկյան տարածքներում։

1720 -վախճանվել է կսմիթավոր երաժշտական գործիքներ պատրաստող իտալացի վարպետ Պիետրո Գվարներին։

1797-վախճանվել է շոտլանդացի երկրաբան Ջեյմս Հաթոնը։

1812- Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել երկրաշարժ. զոհվել է մոտ 20 000 մարդ։

1827- վախճանվել է գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը։

1828- ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվել է իր միակ հասարակական համերգը։

1845 -ԱՄՆ-ում արտոնագրվել է բժշկական լեյկոպլաստիրը։

1881- Թեսալիան ազատագրվել և մտել է Հունաստանի կազմ։

1911- ծնվել է ամերիկացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ Թենեսի Ուիլ յամսը։

1923- վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը։

1933 -ծնվել է իտալացի կինոռեժիսոր Տինտո Բարսը։

1934- Մեծ Բրիտանիայում մտցվել են քննություններ ավտոմեքենա վարելու համար։

1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը Պրուտ գետի շրջանում դուրս են եկել ԽՍՀՄ-ի սահմանից։

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավել են ճապոնական Իվոձիմա կղզին։

1947- ԽՍՀՄ-ում արգելվել է մահապատիժը։

1953-ամերիկացի բժիշկ Ջոնս Էդվարդ Սոլկը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկվել է պոլիոմիելիտ հիվանդության դեմ ստեղծած իր պատվաստանյութը։

1960 -Հիմնադրվել է նոր ֆուտբոլային մրցաշարը՝ Եվրոպական երկրների գավաթակիրների գավաթը։

1971- Արևել յան Պակիստանն անջատվել է Պակիստանից, և ստեղծվել է Բանգլադեշի Հանրապետությունը։

1973 -Լոնդոնյան ֆոնդային բորսա առաջին անգամ թույլատրել են մուտք գործել կանաց։

1979 -Իսրայելի վարչապետ Բեգինը և Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը երկտարյա բանակցությունների արդյունքում կնքել են Եգիպտա-իսրայել յան խաղաղության պայմանագիր։

1995- ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը։

1999 -արձանագրվել է «Մելիսսա» վիրուսի հայտնվելը, որը կարճ ժամանակում ամբողջ աշխարհում վարակել է հարյուր հազարավոր համակարգիչներ։

2000 -Վլադիմիր Պուտինը ընտրվել է Ռուսաստանի նախագահ։

2001 -Աֆղանստանում իշխող Թալիբան շարժման ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրել են Բամիան պրովինցիայում ժայռերի վրա փորված Բուդդայի հսկայական արձանների ոչնչացումը։

2017 -Ռուսաստանի ավելի քան 80 քաղաքում տեղի են ունեցել Ալեքսանդր Նավալնու նախաձեռնած կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բողոքի ցույցեր։

2018-վախճանվել է ռուս գործարար, «МММ» բաժնետիրական ընկերության հիմնադիր Սերգեյ Մավրոդին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար