Մյանմայի հյուսիսում սողանքը շուրջ 50 մարդու կյանք է խլել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄյանմայի հյուսիսային Կաչին նահանգում նեֆրիտի արդյունահանման հանքահորում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք սկսել ենք փրկարարական աշխատանքներն այս առավոտ, հայտնաբերվել է զոհվածներից 5-ի դին»,- լրագրողներին հայտնել են տեղական իշխանությունները:
Մյանմայի ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ շուրջ 50 մարդ համարվում է անհայտ կորած:
2015 թվականի նոյեմբերին նույն շրջանում տեղի էր ունեցել մեկ այլ սողանք, որը խլել էր 115 մարդու կյանք:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մյանմայի հյուսիսում է նեֆրիտի համաշխարհային պաշարների 90 տոկոսը, որն առանձնանում է իր բարձր որակով:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



