Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳ
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները։
Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է և բարձունքի նկատմամբ վերահսկողություն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են։
Ռուսական կողմը փորձում է բանակցությունների միջոցով հասնել ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձին, սակայն այս պահի դրությամբ, ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել։
Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։
Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»։





















































1
Նոր մանրամասներ՝ Մարմարիկ գյուղում կnրած 2-ամյա երեխայի դեպքի մասին (տեսանյութ)
2
Կարիերա, կրթություն և զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
3
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
4
Երեխու հերն եկավ, ասեց՝ Ժուլե՛տ տոտա, երեխեն ո՞ւր ա․ հարևանները մանրամասներ են պատմում
5
Ադրբեջանը Նախիջևանում զnրավարժnւթյnւններ է անցկացրել