Մոսկվայում կինը լուսամուտից նետել է 5-6 ամսական երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում մոտ 50 տարեկան կինը վեցերորդ հարկի լուսամուտից նետել է 5-6 ամսական երեխային, ապա ինքնասպանություն է գործել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՏԱՍՍ-ին ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վաչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան տեղեկացրել է, ո ր դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին:
Կինը երեխայի դայակին ուղարկել է խանութ, ապա պատուհանից ցած է նետել երեխային ու վերջ տվել նաև իր կյանքին: Եվ կինը, և երեխան մահացել են: Որոշ տվյալների համաձայն, ամուսինը լքել է կնոջը: Ընթանում է քննություն երեխայի սպանության և ինքնասպանության փաստով: Լուծվում է քրեական գործ հարուցելու հնարավորության հարցը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



