4 տարեկան երեխայի կերակրափողից հեռացվել է մետաղյա կախազարդ. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ:
Խնդիրը հանդիպում է բավականին հաճախ: Երեխաներն անգիտակցաբար բերանն են տանում տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնվում է կերակրափողում: Տարեկան շուրջ 40-50 նմանօրինակ դեպք է հանդիպում բժշկական կենտրոնում:
Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Երեխաների կերակրափողում են հայտնվում մետաղադրամներ, զարդեր, խաղալիքի մնացորդներ, անգամ քորոցներ, աչքուլունքներ ու ասեղներ:
Ծնողներին հորդորում ենք ուշադիր լինել, կերակրափողում հայտնված իրերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխայի ու նրա կյանքի համար:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



