Գյումրիում շանը թաղել են կնոջ գերեզմանի վրա․ գործը ոստիկանությունում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Կումայրի բաժնում նյութեր են նախապատրաստվում շանը բնակչուհիներից մեկի մոր գերեզմանում թաղելու փաստով, վկայակոչելով իր տեղեկությունները՝ տեղեկացնում է Aravot.am-ը։
Շիրակի մարզային ոստիկանությունն ահազանգ է ստացել Երևանում բնակվող թոշակառու Մ․Մ-ից, որը հեռախոսազանգով բողոքել է, թե մեկ ամիս առաջ իր քեռու որդին՝ Ա․Գ․-ն․ շանը տարել ու թաղել է Գյումրի քաղաքի 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված իր մոր գերեզմանի վրա:
Բնակչուհին ոստիկաններին հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի, չի կարող գալ Գյումրի, ներկայանալ ոստիկանության տարածքային բաժին, սակայն փոխանցել է, որ նրանց գերեզմանոցի տեղը կարող է ցույց տալ իր՝ Գյումրիում բնակվող մորաքրոջ դուստրը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



