Մենք այսօր կանգնած ենք պետականության պահպանման վերջին հույսը կորցնելու վտանգի առջև. Հռիփսիմե Ստամբուլյան
ԲԼՈԳ«Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ինչպես և ակնկալվում էր, գործող իշխանությունը չշեղվեց իր ադրբեջանահպատակ քաղաքականությունից և չմասնակցեց «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության քվեարկությանը:

Սիրելի հայրենակիցներ, ամեն օրվա հետ մոտենում է մեր երկրին միացված արհեստական շնչառության սարքն անջատելու պահը։
Ցավոք, այս իրավիճակը արձանագրվում է մի խմբակի կողմից, որի հիմնական հետաքրքրությունը ոչ թե մեր երկրի առողջացումն է, այլ թշնամական պետության առողջացումը՝ ի հաշիվ մեր պետության:
Մենք այսօր կանգնած ենք պետականության պահպանման վերջին հույսը կորցնելու վտանգի առջև։ Բայց դա չի հետաքրքրում Հայաստանը տարածքի վերածվող թշնամական երկրների ներպետական դեսպաններին, ուստի ժամանակն է համախմբման ու պայքարի, ոչ թե ընդդեմ, այլ` հանունի։

1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ